четверг, 29 ноября 2012 г.

Աշխարհի վերջը մոտենում է




10.2012, 21:21
Մինչ աշխարհի վերջը, որը պետք է տեղի ունենա հնդկացի մայաների օրացույցի ավարտի կապակցությամբ, մնացել է երկու ամիս, գրում է newsru.com-ը։ 

Հետհաշվարկը մտնում է եզրափակիչ փուլ, և գիտնականները, բլոգերներն ու էզոթերիկները որոշել են ևս մեկ անգամ քննարկել, թե ինչպիսին կլինի մարդկության վերջին օրը։ 

Դեկտեմբերի 21-ին ողջ մնալ ցանկացողներն ավելի լավ է գտնվեն գյուղական տարածքներում, խորհուրդ են տալիս լամաները։ Այդ պահին Երկիրն անցնելու է «զրոյական գծով», և երկրագնդի վրա չի լինի էլեկտրականություն և կապ։ Երկիրը թեթևակի «կցնցվի», փողոցում կքայլեն ստվերներ, որոնք կարծես դիակներ կլինեն։ Երկրաշարժի պատճառով որոշ շենքեր կփլուզվեն, սակայն հիմնականում մարդիկ կմահանան վախից, կարծում են լամաները։ Հետագայում Երկիրը կանցնի վերականգնողական փուլ, և 2013թ. փետրվարի 7-ին իրավիճակը կկարգավորվի։ 

Մարդկության ոչնչացման գաղափարին համացանցի օգտատերերը բավական թերահավատորեն են վերաբերվում, իսկ նրանց, ովքեր իրոք հավատում են աշխարհի վերջին, խորհուրդ են տալիս ծախսել բոլոր խնայողությունները և ապրել այնպես, կարծես վերջին օրն է։ Դա օգուտ կլինի տնտեսությանը, գրում է The Hollywood Gossip պորտալը։ 

«Դեկտեմբերի 21-ին մեզ սպասվում է սովորական արևադարձ և ոչ ավելին», - սա էլ գիտնականների կարծիքն է։ 

Նրանք նշում են նաև, որ իրենք՝ մայաները, չեն անվանել այդ օրը որպես աշխարհի վերջ։ Նրանց տեքստերում նշվում է իրենց օրացույցի ավարտի օրը, սակայն մահանալ 2012-ին նրանք չէին պատրաստվում։ 

Ինչևէ, ըստ Reuters-ի հարցման՝ Երկրի բնակչության 15%-ը հավատում է, որ աշխարհի վերջը կլինի իրենց օրոք, իսկ յուրաքանչյուր 10-րդը վստահ է, որ ապոկալիպսիսը տեղի կունենա 2012թ.։ 

Մայա ցեղի պատմության փորձագետները վստահ են, որ պետք չէ ողբերգություն դարձնել հին հնդկացիների օրացույցի ավարտը. չէ՞ որ ժամանակակից մարդը չի սպասում աշխարհի վերջին միայն այն պատճառով, որ տարվա վերջում ավարտվում է իր օրացույցը։ Նա պարզապես գնում է նորը։ Նույնպես կվարվեին մայաները, եթե ապրեին մինչև մեր օրերը։

Մեկ բաժակ ջուր


Պրոֆեսորը սկսում է իր դասը մեկ բաժակ ջուրը վերցնելով ձեռքը: Նա բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է իր ուսանողներին:
- Ի՞նչ եք մտածում ինչքան կկշռի այս բաժակը:
Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:
-Մոտավոր 200գրամ, չէ երևի 300գրամ, իսկ միգուցե 500գրամ.- հնչում էին տարբեր կողմերից կարծիքներ:
-Իրականում ես չգիտեմ պատասխանը մինչև չկշռեմ այն չեմ կարող ասել, բայց հարցը իրականում դա չէ, ի՞նչ տեղի կունենա եթե այս բաժակը ես պահեմ իմ ձեռքը մի քանի րոպե:
- Ոչինչ:
-Իրոք ոչ մի վատ բան չի լինի,- պատասխանում է պրոֆեսորը: - Իսկ ի՞նչ կլինի եթե ես այս բաժակը պահեմ ձեռքս բացած մոտավոր մեկ ժամ:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել:
- Ի՞սկ եթե այսպես պահեմ մեկ օր:
-Ձեր ձեռքը կքարանա իսկ մկանները կսկսեն ցավալ նույնիսկ կարող է անդամալույծ լինել: Հնարավոր է, որ հիվանդանոց գնալու անհարժեշտություն լինի-, պատասխանեց ուսանողներից մեկը:
-Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի՞ եթե ես այն պահեմ մեկ ամբողջ օր:
-Ոչ, -նյարդայնացած պատասխանեց ուսանողը:
-Իսկ ի՞նչ պետք է անենք, որ այս ամենը ուղղենք:

- Պարզապես բաժակը դրեք սեղանին, - ուրախ պատասխանեց մի ուսանող:
-Այոոոոոո,- ոգևորված պատասխանեց պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ: Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի քո կողին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Եթե սկսես մտածել մի ամբողջ օր, այն քեզ պալիզի կհասցննի:

Կարող ես մտածել խնդրի մասին, բայց ըստ օրենքի այն ոչնչի չի հանգեցնում: Դրա <քաշը> չի քչանում: Լուծել խնդիրը լինում է միայն գործողությունների միջոցով: Լուծիր այն, կամ էլ դիր մի կողմ: Իմաստ չկա հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք դարձնում են քեզ անդամալույծ:

57-ամյա կինը 50 մետր բարձրությունից իրեն ձորն է նետել

57-ամյա  կինը 50 մետր բարձրությունից իրեն ձորն է նետելՆոյեմբեր 28, 2012 | 10:32 
Լոռիի մարզի Ծաթեր գյուղի բնակչուհի 57-ամյա  Ֆլորա Վիրաբյանը  երեկ` նոյեմբերի 27-ին , ժամը 14.20-ի սահմաններում իրենց տան դիմաց  գտնվող մոտ 50 մետր բարձրություն ունեցող ձորից ցած է նետվել  եւ մահացել: Այս մասին  հայտնում է Լոռիի թղթակիցը:  Կատարվածի մասին ոստիկանությանն ահազանգել է Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը:Լոռիի թղթակցի հետ զրույցում գյուղապետը  նշեց, որ ինքնասպան եղած կինը առաջին կարգի հաշմանդամ էր, ապրում էր քրոջ հետ, ով եւս հաշմանդամ էր. «Նրանց մայրը նոր էր մահացել, հավանաբար, դա էլ եղել  նման քայլի պատճառը, քանի որ մայրն էր խնամում հաշմանդամ քույրերին»,-ասաց գյուղապետը:
Լոռիի մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փուչիկներով թռչող տուն


Փուչիկներով թռչող տուն

Կարծու՞մ եք թե անհնար է։ National Geographic-ը ապացուցում է հակառակը:
Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Փուչիկներով թռչող տուն

Պարաշյուտիստ կատուները


Պարաշյուտիստ կատուները

Շվեդիայում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը Folksam ապահովագրական ընկերության հետ համատեղ թողարկած նոր տեսահոլովակով ցնցել է համացանցը:

Ինչպիսի՞ն է “Եռաչափ սեր” սերիալից Ինգայի դերակատարի ընտրյալը :)


Եռաչափ սեր” հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու` Ինգայի դերում հանդես եկող Եվա Բաղդասարյանն երեկ նշել է իր ծննդյան 18-րդ տարեդարձը:): Սերիալային դերասանուհին իր անձնական եւ գործնական կյանքից որոշ մանրամասներ է պատմել :
Ինգայի դերակատար Եվա Բաղդասարյանը

Բոլոր փոքրիկների պես մանկական խաղեր շատ եմ սիրել ու խաղացել: Չարաճճի ու աշխույժ եմ եղել. մայրիկիս բացակայության ժամանակ բացում էի պահարանն ու հերթով հագնում նրա զգեստները: Նաեւ գաղտնի շպարվել եմ:

Տնտեսագետի ու դաշնակահարուհու ընտանիքում եմ ծնվել: Եղբայրս` Լյովան, իրավաբան է, քույրս` Լիանան` բուժքույր: Իմ` դերասանի մասնագիտության ընտրությունը երկմտանքի մեջ գցեց ընտանիքիս: Երբ տեսան, որ ցանկությունս շատ մեծ է, համաձայնեցին:

Սովորում եմ դերասանական ստուդիայում, իսկ սերիալի ավարտից հետո լուրջ կզբաղվեմ մասնագիտական բարձրագույն կրթության հարցով:
Եվա Բաղդասարյանը դարձել է 18 տարեկան

Մինչ այս նկարահանվել եմ “Հրեշտակների դպրոց” հեռուստասերիալում: Հիմա էլ  “Եռաչափ սեր” սերիալում հետաքրքրությամբ խաղում եմ Ինգայի դերը. սկզբնական շրջանում որոշ դժվարություններ կային, որոնք շատ արագ հարթվեցին:

Ինգան շատ միամիտ է, ես այդքան էլ միամիտ չեմ: Նմանություններն ավելի շատ են.կերտածս կերպարն էլ ինձ պես անկեղծ է ու բարի:

Շատ եմ սիրում ընկերներիս հետ զբոսնել եւ տարբեր միջոցառումների մասնակցել:
Եվա Բաղդասարյան."Նա պիտի այնպես անի, որ ամեն վայրկյան իր մասին մտածեմ"

Գաղտնիքներս վստահում եմ մայրիկիս, քույրիկս , նաեւ ամենամտերիմ ընկերուհուս:
Նյարդայնանում եմ վատ եղանակից:

Նյարդայնացնում են իրենց խոստումները չկատարող մարդիկ:

Շատ ռոմանտիկ եմ, բայց միեւնույն ժամանակ փորձում եմ չկորցնել իրականության զգացումս:
Եվա Բաղդասարյան."Սերիալի ավարտից հետո լուրջ կզբաղվեմ մասնագիտական բարձրագույն կրթության հարցով"

Սիրած էակ ունեմ. կողքիս տեսնում եմ կոկիկ, խելացի, գրագետ տղամարդու:

Նա պիտի այնպես անի, որ ամեն վայրկյան իր մասին մտածեմ:

среда, 28 ноября 2012 г.

Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ին



“Հաջորդ տարի անպայման մասնակցելու ենք մեծերի “Եվրատեսիլ”-ին”. այս մասին հայտնել է երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ դեռ պարզ չէ` որ կատարողը կներկայացնի մեր երկիրը, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները կսկսվեն “Մանկական Եվրատեսիլ”-ի ավարտից հետո:
"Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը

“Չի բացառվում, որ ներքին ընտրություն կազմակերպվի, քանի որ ընտրության իրավունքը բացառապես Հանրային հեռուստաընկերությանն է պատկանում: Կարող է լինել նաեւ ազգային ընտրություն: Պաշտոնական որեւէ տեղեկություն առայժմ չեմ կարող հայտնել, քանի որ մեր բոլոր ուժերը սեւեռել ենք “Մանկական Եվրատեսիլ”-ի վրա”,-ասել է նա: 

 այս տարի էլ առաջին անգամ կմասնակցենք երիտասարդ պարողների “Եվրատեսիլ”-ին, որը տեղի կունենա 2013 թվականի հունիսին` Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Այս մրցույթում հաշվի է առնվում միայն պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը: 
Սիրուշոն "եվրատեսիլյան" բեմում

Երիտասարդ պարողների մրցույթի հայաստանյան մասնակիցը կընտրվի հաջորդ տարվա մարտին` նախընտրական փուլի ժամանակ: Նախապայմաններից մեկը պարողի` դասական կրթություն ունենալն է, իսկ ելույթները կարող են լինել ազատ ոճի:

Հղի Շակիրան ցուցադրել է մերկ փորը :)



“Կարող եմ հենց այսպես եւս 9-ն ամիս անցկացնել”. այս մեկնաբանությամբ ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել Շակիրան, որտեղ սիրելիի` ֆուտբոլիստ Ժերար Պիկեի գրկում է:  
Ժերար Պիկեն եւ Շակիրան

Երգչուհին,  վայելում է հղիության վերջին ամիսները: Զույգի առաջնեկը կծնվի հաջորդ տարեսկզբին: Հիշեցնենք, որ Շակիրայի հղիության մասին լուրերը տարածվել են “Եվրո 2012” առաջնության ժամանակ, երբ նա ժամանել էր Լեհաստան` աջակցելու սիրելիին ֆուտբոլային հանդիպման ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ պապարացիները նկատել են, որ սլացիկ կազմվածք ունեցող երգչուհին կլորիկ փորիկով է:): 
Ժերար Պիկեն եւ Շակիրան

Շակիրան պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել միայն ամիսներ անց, երբ ակնհայտ դարձող “նորությունն” արդեն անհնար էր գաղտնի պահել. “Այո, շուտով մայրիկ եմ դառնալու:)”:
 
Շակիրան

“Ժերարն ու ես երջանիկ ենք. շուտով կծնվի մեր առաջնեկը”,-ասել է նա: Պիկեն ու Շակիրան, չնայած տարիքային տարբերությանը, գեղեցիկ եւ համահունչ զույգ են. երգչուհին մեծ է ֆուտբոլիստից տասը տարով:

Ի՞նչ զգացմունքներ ունի Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսի հանդեպ


Օփրա Ուինֆրիին, որը նույնիսկ դիակին կարող է ստիպել խոսել, այս անգամ առանց դժվարության պարզել է` ինչ հարաբերությունների մեջ են Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը: Հայտնի հաղորդավարուհու վարած շոուի ժամանակ բոլոր խաղաքարտերը բացել է դեռահաս աղջիկների սիրելի երգիչը: 
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը

Ջասթինը, խոսելով Սելենա Գոմեսի մասին, հետեւյալն է ասել. “Սիրում եմ շփվել միայն անկեղծ մարդկանց հետ, իսկ Սելենան ամենից անկեղծ ու ազնիվ մարդն է, որ երբեւիցե հանդիպել եմ: Շատ բարի սիրտ ունի: Նրա հետ կարող եմ ամեն ինչի մասին խոսել: Երբեւէ չեմ փորձել թաքցնել, որ միասին ենք: Չեմ ուզում, որ մտածի, թե ամաչում եմ իրենից”:

Երգիչը պատմել է նաեւ իր երկրպագուների մասին.“Գնահատում ու մտածում եմ երկրպագուներիս զգացմունքների մասին: Բայց ես էլ մյուս մարդկանց պես ուզում եմ երջանիկ լինել: Չեմ ուզում ամբողջ կյանքս միայնակ մնալ”:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը

Ուինֆրին հարցազրույցի ժամանակ Բիբերին նաեւ մեկ խորհուրդ է տվել, ինչի առիթով երգիչը նշել է. “Եթե նույն ինքը` Օփրան ասում է, որ 25-ում ամուսնանալը շուտ է, ուրեմն կմտածեմ այդ թեմայի շուրջ: Բայց մինչ 25-ամյակս դեռ շատ ժամանակ ունեմ”

Ի՞նչ զգացմունքներ ունի Ջասթին Բիբերը Սելենա Գոմեսի հանդեպ


Օփրա Ուինֆրիին, որը նույնիսկ դիակին կարող է ստիպել խոսել, այս անգամ առանց դժվարության պարզել է` ինչ հարաբերությունների մեջ են Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը: Հայտնի հաղորդավարուհու վարած շոուի ժամանակ բոլոր խաղաքարտերը բացել է դեռահաս աղջիկների սիրելի երգիչը: 
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը

Ջասթինը, խոսելով Սելենա Գոմեսի մասին, հետեւյալն է ասել. “Սիրում եմ շփվել միայն անկեղծ մարդկանց հետ, իսկ Սելենան ամենից անկեղծ ու ազնիվ մարդն է, որ երբեւիցե հանդիպել եմ: Շատ բարի սիրտ ունի: Նրա հետ կարող եմ ամեն ինչի մասին խոսել: Երբեւէ չեմ փորձել թաքցնել, որ միասին ենք: Չեմ ուզում, որ մտածի, թե ամաչում եմ իրենից”:

Երգիչը պատմել է նաեւ իր երկրպագուների մասին.“Գնահատում ու մտածում եմ երկրպագուներիս զգացմունքների մասին: Բայց ես էլ մյուս մարդկանց պես ուզում եմ երջանիկ լինել: Չեմ ուզում ամբողջ կյանքս միայնակ մնալ”:
Ջասթին Բիբերը եւ Սելենա Գոմեսը

Ուինֆրին հարցազրույցի ժամանակ Բիբերին նաեւ մեկ խորհուրդ է տվել, ինչի առիթով երգիչը նշել է. “Եթե նույն ինքը` Օփրան ասում է, որ 25-ում ամուսնանալը շուտ է, ուրեմն կմտածեմ այդ թեմայի շուրջ: Բայց մինչ 25-ամյակս դեռ շատ ժամանակ ունեմ”

понедельник, 26 ноября 2012 г.

Ինչ՞ է ցանականում աղջիկը...hrashq film uxxaki petq e ditel

Ջասթին Բիբեռը իր ընկերների կարիքը ունի

Ջասթին Բիբեռը խոստովանել է, որ ունի ընդամենը 3 իրական ընկեր: Երգիչը դա բացատրում է իր սուր գռաֆիկով: «Երբեմն լինում են պահեր, երբ ես տխուր ու միայնակ եմ զգում ինձ: Ես ունեմ 3 ընկերներ, ովքեր թռչում են ինձ մոտ կամ ես նրանց մոտ, երբ զգում եմ իրենց կարիքը, սակայն հաճախ հենց նկարահանումները, ձայնագրման գործընթացներն են դառնում իմ մելամաղձության պատճառը»,-ասել է երգիչը հեռուստատեսային հարցազրույցներից մեկի ժամանակ:
Կարծում ենք՝ այս պահին, երբ Սելենան իր կողքին չէ, Ջասթինն ավելի շատ ունի աջակցության կարիք: Սակայն նա չի հանձնվում, այլ շարունակում է պայքարել իր սիրո համար՝Սելենային ուղարկելով ծաղիկներ, նվերներ և այլն: Հիշեցնենք, որ զույգը բաժանման մասին պաշտոնապես հայտարարել է նոյեմբերի 10-ին : Մանրամասները կարդացեք այստեղ
Ջասթին Բիբեռը իր ընկերների կարիքը ունի

Նշռնք նաև, որ Հոլիվուդի ամենաքննարկվող զույգերից մեկի սիրավեպը տևել է շուրջ 2 տարի:Միասին անցկացրել են անմոռաց օրեր: Նրանց սիրո պատմությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Ջասթին Բիբեռը իր ընկերների կարիքը ունի
Մինչ երգիչը տառապում է իր սիրո համար, լրագրողները նրա վերքերի վրա «պղպեղ են ցանում»: Ինչպես տեղեկացնում է http://kaliningradtoday.ru-ն, լրագրողներից մեկը խոսել է նրա ապագա հարսանիքի մասին ու հարցրել, թե կոնկրետ որ տարիքում երիտասարդ երգիչը կցանկանա ամուսնանալ: Ջասթինը պատասխանել է .«25 տարեկան հասակում, չնայած հնարավոր է՝ այդ ժամանակ ցանկանամ ավելի ուշ ամուսնանալ»: Սակայն, ինչպես ասում են, «ձուկը առևտուր ջրում չեն անում», երգիչը նախ պետք է կարգավորի սիրային տարաձայնությունները և հետո մտածի ամուսնության մասին:

Շակիրային դատի է տվել նախկին ընկերը


Շակիրային դատի է տվել նախկին ընկերը
Երգչուհի Շակիրայի նախկին ընկեր ու մենեջեր Անտոնիո Դե լա Ռուան դիմել է Մանհեթթենի բարձրագույն դատարան` պնդմամբ, որ նախկին սիրելին չի վճարել իրեն պայմանագրով հատկացված գումարներն` իրենց ընդհանուր բիզնեսից:Արգենտինայի նախկին նախագահի որդին պնդում է, որ միայն հանուն իր ջանքերի է Շակիրան կարողացել աշխատել տասնյակ միլիոն դոլարներ, սակայն չի վճարել նախկին մենեջերին հասանելիք գումարները:

Շակիրան ու Դե լա Ռուան բաժանվել են 2010 թվականին, բայց նրանց գործնական համագործակցությունը շարունակվել է մինչև 2011թ, երբ երգչուհու փաստաբանը հայտնել է նրան, որ ազատվել է աշխատանքից:

Ամենաքնեցնող երգերի հեղինակները


Ամենաքնեցնող երգերի հեղինակները
Ադելը «ամենաքնեցնող» երգերի հեղինակ է ճանաչվել: Հաղորդում է Лента.ру–ն: Բանն այն է, որ Բրիտանիայում անցկացվել է հարցում, որին մասնակցել է 2000 բրիտանացի: Մեծամասնությունը պատասխանել է, որ երգչուհու երգերը լսելիս քննում է:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Coldplay խումբը, որը ղեկավարում է Քրիս Մարտինը: Երրորդում տեղում է Snow Patrol-ը, իսկ չորրորդ՝Բարրի Ուայթը:

Օլիգարխի տղան պատուհաս է դարձել ավազակների գլխին





Փոքրիկ զորավարը” վերնագրով նոր կատակերգությունը, հավանաբար, էկրան կբարձանա այս տարեվերջին

Կոմեդիայի տեւողությունը կլինի մոտ 1 ժամ 40 րոպե: Նկարահանումները տեղի են ունեցել Երեւանում եւ Գառնիում, ըստ սյուժեի` 2 ավազակ որոշում են փախցնել օլիգարխի տղայի եւ փրկագին պահանջել, բայց այդ երեխան նրանց գլխին պատուհաս է դառնում. “Տղան իրեն զորավար էր պատկերացնում, սկզբում` Չինգիզ Խան, հետո մտափոխվում է` ուզում է լինել զորավար Անդրանիկը”:

Հենրի Քոչարյանը թատրոնի բեմադրիչ է, որոշել է իր մանկության երազանքն իրականություն դարձնել ու գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Նրա խոսքով` սցենարը գրել է Օ'Հենրիի “Կարմրամորթ առաջնորդը” պատմվածքի մոտիվներով. “Եթե պատմվածքում գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարում` Ամերիկայում, ապա ֆիլմում գործողությունները տեղափոխվել են 21-րդ դար, 2012 թվական, Հայաստան… Նոր կերպարներ են ավելացել, սյուժետային զարգացումները փոփոխության են ենթարկվել”:
“Փոքրիկ զորավարը” ֆիլմի նկարահանումներին

Փոքրիկ զորավարին մարմնավորել է Արամ Այվազյանը. “Նա իր ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, ծնողների շնորհիվ բավական լավ հայերեն գիտի: Որպես ռեժիսոր հիանում եմ նրանով, որովհետեւ 8 տարեկան է, բայց մեծի պես դիմանում էր դժվարություններին. շատ քիչ դուբլներով ստացել ենք մեր ուզած կադրերը, իրեն հերոսի նման է պահել”:

“Ոչ մի տեղից խոշոր ֆինանսավորում չենք ունեցել, մեր սեփական ուժերով ենք նկարել: Ստեղծագործական կազմը շատ փոքր է` 7 հոգի, ամեն մեկը մի քանի աշխատանք է արել: Իսկ դերասանները պրոֆեսիոնալներ են, ուղղակի շատ հայտնի չեն. ես շեշտը չեմ դրել դերասանների հայտնիության վրա, որ շատ ցուցադրություն ապահովեմ կինոթատրոններում”, - ասել է ռեժիսորը:
“Փոքրիկ զորավարը” ֆիլմի նկարահանումներին

Հենրի Քոչարյանը փոխանցմամբ` պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին, բայց միգուցե մոնտաժային աշխատանքների պատճառով այն հետաձգվի եւ ցուցադրվի հաջորդ տարվա սկզբին. “Ֆիլմը նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար, փորձել ենք պահպանել ցենզուրան, ընտանեկան կոմեդիա է, ժամանցային գործ, որի ավարտը եւս հումորային է”:

Շոու-բիզնեսը հունվարի 1-ից կզրկվի “Վիա Գրա”-ից






Ռուսական էստրադայի սեքսուալության խորհրդանիշ դարձած “Վիա Գրա” խումբը կդադարեցնի իր գործունեությունը 2013 թվականի հունվարի 1-ին: Մամուլում տարածված այս տեղեկությունը հաստատել է խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն: 

Այս ընթացքում, ինչպես հայտնի է, “Վիա Գրա”-ի կազմը փոխվել է 16 անգամ: Խումբը հիմնադրվել է 1999 թվականին, թողարկել 5 ալբոմ, նկարահանվել երաժշտական հեռուստատեսային 4 մյուզիքլում, ունի 30-ից ավելի տեսահոլովակ:Վիա Գրա”-ի մամուլի խոսնակ Ռենատա Գարիֆուլինան դժվարացել է ասել, թե որն է խմբի լուծարման հիմնական պատճառը, բայց հայտնել է, որ առաջիկայում Մելաձեն կտա բոլոր հարցերի պատասխանները: 

Աշխարհի ամենաէքստրեմալ արահետը

Եթե Դուք էքստրիմի մեծ սիրահար եք, ապա Ձեզ անմիջապես պետք է այցելել Չինաստանում գտնվող Հուանշան լեռը: Այն գտնվում է Սյան քաղաքից 240 կիլոմետր հեռավորության վրա: Հուանշան լեռան վրա գտնվում է աշխարհի ամենաէքստրեմալ արահետը:

Աշխարհի ամենաէքստրեմալ արահետը (Photos)

Աշխարհի ամենաէքստրեմալ արահետը (Photos)

Աշխարհի ամենաէքստրեմալ արահետը (Photos)

Աշխարհի ամենաէքստրեմալ արահետը (Photos)

Շուշան Թովմասյանի “հորինված” դժգոհությունը Մերի Մակարյանի մրցանակի առիթով


Դժվար ապրուստ” սերիալից Մերի Մակարյանը` արժանանալով “Սերիալային լավագույն դերասանուհի” տիտղոսին: 
Մերի Մակարյանը` “Armenian Golden Star 2012”-ին

Մի շարք լրատվամիջոցներ գրել են, թե խոսակցությունների համաձայն` Մերիի` Միացյալ Նահանգներում պարգեւատրվելու լուրը դուր չի եկել նույն սերիալի դերասանուհի Շուշան Թովմասյանին, եւ որ աղջիկների հարաբերություններն այդքան էլ բարիդրացիական չեն:   
Շուշան Թովմասյանը

Էլենի դերակատար Շուշան Թովմասյանը, “Ֆեյսբուք”-ի իր էջում անդրադառնալով վերոնշյալ թեմայի շուրջ տարածված բամբասանքներին, դրանք անվանել է հորինված: