четверг, 29 ноября 2012 г.

Մեկ բաժակ ջուր


Պրոֆեսորը սկսում է իր դասը մեկ բաժակ ջուրը վերցնելով ձեռքը: Նա բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է իր ուսանողներին:
- Ի՞նչ եք մտածում ինչքան կկշռի այս բաժակը:
Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:
-Մոտավոր 200գրամ, չէ երևի 300գրամ, իսկ միգուցե 500գրամ.- հնչում էին տարբեր կողմերից կարծիքներ:
-Իրականում ես չգիտեմ պատասխանը մինչև չկշռեմ այն չեմ կարող ասել, բայց հարցը իրականում դա չէ, ի՞նչ տեղի կունենա եթե այս բաժակը ես պահեմ իմ ձեռքը մի քանի րոպե:
- Ոչինչ:
-Իրոք ոչ մի վատ բան չի լինի,- պատասխանում է պրոֆեսորը: - Իսկ ի՞նչ կլինի եթե ես այս բաժակը պահեմ ձեռքս բացած մոտավոր մեկ ժամ:
-Ձեր ձեռքը կսկսի ցավել:
- Ի՞սկ եթե այսպես պահեմ մեկ օր:
-Ձեր ձեռքը կքարանա իսկ մկանները կսկսեն ցավալ նույնիսկ կարող է անդամալույծ լինել: Հնարավոր է, որ հիվանդանոց գնալու անհարժեշտություն լինի-, պատասխանեց ուսանողներից մեկը:
-Ըստ ձեզ բաժակի քաշը կփոխվի՞ եթե ես այն պահեմ մեկ ամբողջ օր:
-Ոչ, -նյարդայնացած պատասխանեց ուսանողը:
-Իսկ ի՞նչ պետք է անենք, որ այս ամենը ուղղենք:

- Պարզապես բաժակը դրեք սեղանին, - ուրախ պատասխանեց մի ուսանող:
-Այոոոոոո,- ոգևորված պատասխանեց պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ: Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի քո կողին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Եթե սկսես մտածել մի ամբողջ օր, այն քեզ պալիզի կհասցննի:

Կարող ես մտածել խնդրի մասին, բայց ըստ օրենքի այն ոչնչի չի հանգեցնում: Դրա <քաշը> չի քչանում: Լուծել խնդիրը լինում է միայն գործողությունների միջոցով: Լուծիր այն, կամ էլ դիր մի կողմ: Իմաստ չկա հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք դարձնում են քեզ անդամալույծ:

Комментариев нет:

Отправить комментарий