
Լոռիի մարզի Ծաթեր գյուղի բնակչուհի 57-ամյա Ֆլորա Վիրաբյանը երեկ` նոյեմբերի 27-ին , ժամը 14.20-ի սահմաններում իրենց տան դիմաց գտնվող մոտ 50 մետր բարձրություն ունեցող ձորից ցած է նետվել եւ մահացել: Այս մասին հայտնում է Լոռիի թղթակիցը: Կատարվածի մասին ոստիկանությանն ահազանգել է Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը:Լոռիի թղթակցի հետ զրույցում գյուղապետը նշեց, որ ինքնասպան եղած կինը առաջին կարգի հաշմանդամ էր, ապրում էր քրոջ հետ, ով եւս հաշմանդամ էր. «Նրանց մայրը նոր էր մահացել, հավանաբար, դա էլ եղել նման քայլի պատճառը, քանի որ մայրն էր խնամում հաշմանդամ քույրերին»,-ասաց գյուղապետը:
Լոռիի մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Комментариев нет:
Отправить комментарий