среда, 28 ноября 2012 г.

Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ին



“Հաջորդ տարի անպայման մասնակցելու ենք մեծերի “Եվրատեսիլ”-ին”. այս մասին հայտնել է երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը` նշելով, որ դեռ պարզ չէ` որ կատարողը կներկայացնի մեր երկիրը, իսկ այդ հարցի շուրջ քննարկումները կսկսվեն “Մանկական Եվրատեսիլ”-ի ավարտից հետո:
"Եվրատեսիլ"-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը

“Չի բացառվում, որ ներքին ընտրություն կազմակերպվի, քանի որ ընտրության իրավունքը բացառապես Հանրային հեռուստաընկերությանն է պատկանում: Կարող է լինել նաեւ ազգային ընտրություն: Պաշտոնական որեւէ տեղեկություն առայժմ չեմ կարող հայտնել, քանի որ մեր բոլոր ուժերը սեւեռել ենք “Մանկական Եվրատեսիլ”-ի վրա”,-ասել է նա: 

 այս տարի էլ առաջին անգամ կմասնակցենք երիտասարդ պարողների “Եվրատեսիլ”-ին, որը տեղի կունենա 2013 թվականի հունիսին` Լեհաստանի Գդանսկ քաղաքում: Այս մրցույթում հաշվի է առնվում միայն պրոֆեսիոնալ ժյուրիի կարծիքը: 
Սիրուշոն "եվրատեսիլյան" բեմում

Երիտասարդ պարողների մրցույթի հայաստանյան մասնակիցը կընտրվի հաջորդ տարվա մարտին` նախընտրական փուլի ժամանակ: Նախապայմաններից մեկը պարողի` դասական կրթություն ունենալն է, իսկ ելույթները կարող են լինել ազատ ոճի:

Комментариев нет:

Отправить комментарий