Եռաչափ սեր” հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու` Ինգայի դերում հանդես եկող Եվա Բաղդասարյանն երեկ նշել է իր ծննդյան 18-րդ տարեդարձը:): Սերիալային դերասանուհին իր անձնական եւ գործնական կյանքից որոշ մանրամասներ է պատմել :
Բոլոր փոքրիկների պես մանկական խաղեր շատ եմ սիրել ու խաղացել: Չարաճճի ու աշխույժ եմ եղել. մայրիկիս բացակայության ժամանակ բացում էի պահարանն ու հերթով հագնում նրա զգեստները: Նաեւ գաղտնի շպարվել եմ:
Տնտեսագետի ու դաշնակահարուհու ընտանիքում եմ ծնվել: Եղբայրս` Լյովան, իրավաբան է, քույրս` Լիանան` բուժքույր: Իմ` դերասանի մասնագիտության ընտրությունը երկմտանքի մեջ գցեց ընտանիքիս: Երբ տեսան, որ ցանկությունս շատ մեծ է, համաձայնեցին:
Սովորում եմ դերասանական ստուդիայում, իսկ սերիալի ավարտից հետո լուրջ կզբաղվեմ մասնագիտական բարձրագույն կրթության հարցով:
Մինչ այս նկարահանվել եմ “Հրեշտակների դպրոց” հեռուստասերիալում: Հիմա էլ “Եռաչափ սեր” սերիալում հետաքրքրությամբ խաղում եմ Ինգայի դերը. սկզբնական շրջանում որոշ դժվարություններ կային, որոնք շատ արագ հարթվեցին:
Ինգան շատ միամիտ է, ես այդքան էլ միամիտ չեմ: Նմանություններն ավելի շատ են.կերտածս կերպարն էլ ինձ պես անկեղծ է ու բարի:
Շատ եմ սիրում ընկերներիս հետ զբոսնել եւ տարբեր միջոցառումների մասնակցել:
Գաղտնիքներս վստահում եմ մայրիկիս, քույրիկս , նաեւ ամենամտերիմ ընկերուհուս:
Նյարդայնանում եմ վատ եղանակից:
Նյարդայնացնում են իրենց խոստումները չկատարող մարդիկ:
Շատ ռոմանտիկ եմ, բայց միեւնույն ժամանակ փորձում եմ չկորցնել իրականության զգացումս:
Սիրած էակ ունեմ. կողքիս տեսնում եմ կոկիկ, խելացի, գրագետ տղամարդու:
Նա պիտի այնպես անի, որ ամեն վայրկյան իր մասին մտածեմ:
Комментариев нет:
Отправить комментарий