среда, 28 ноября 2012 г.

Հղի Շակիրան ցուցադրել է մերկ փորը :)



“Կարող եմ հենց այսպես եւս 9-ն ամիս անցկացնել”. այս մեկնաբանությամբ ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել Շակիրան, որտեղ սիրելիի` ֆուտբոլիստ Ժերար Պիկեի գրկում է:  
Ժերար Պիկեն եւ Շակիրան

Երգչուհին,  վայելում է հղիության վերջին ամիսները: Զույգի առաջնեկը կծնվի հաջորդ տարեսկզբին: Հիշեցնենք, որ Շակիրայի հղիության մասին լուրերը տարածվել են “Եվրո 2012” առաջնության ժամանակ, երբ նա ժամանել էր Լեհաստան` աջակցելու սիրելիին ֆուտբոլային հանդիպման ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ պապարացիները նկատել են, որ սլացիկ կազմվածք ունեցող երգչուհին կլորիկ փորիկով է:): 
Ժերար Պիկեն եւ Շակիրան

Շակիրան պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել միայն ամիսներ անց, երբ ակնհայտ դարձող “նորությունն” արդեն անհնար էր գաղտնի պահել. “Այո, շուտով մայրիկ եմ դառնալու:)”:
 
Շակիրան

“Ժերարն ու ես երջանիկ ենք. շուտով կծնվի մեր առաջնեկը”,-ասել է նա: Պիկեն ու Շակիրան, չնայած տարիքային տարբերությանը, գեղեցիկ եւ համահունչ զույգ են. երգչուհին մեծ է ֆուտբոլիստից տասը տարով:

Комментариев нет:

Отправить комментарий