Շակիրային դատի է տվել նախկին ընկերը
Երգչուհի Շակիրայի նախկին ընկեր ու մենեջեր Անտոնիո Դե լա Ռուան դիմել է Մանհեթթենի բարձրագույն դատարան` պնդմամբ, որ նախկին սիրելին չի վճարել իրեն պայմանագրով հատկացված գումարներն` իրենց ընդհանուր բիզնեսից:Արգենտինայի նախկին նախագահի որդին պնդում է, որ միայն հանուն իր ջանքերի է Շակիրան կարողացել աշխատել տասնյակ միլիոն դոլարներ, սակայն չի վճարել նախկին մենեջերին հասանելիք գումարները:Շակիրան ու Դե լա Ռուան բաժանվել են 2010 թվականին, բայց նրանց գործնական համագործակցությունը շարունակվել է մինչև 2011թ, երբ երգչուհու փաստաբանը հայտնել է նրան, որ ազատվել է աշխատանքից:
Комментариев нет:
Отправить комментарий