Օփրա Ուինֆրիին, որը նույնիսկ դիակին կարող է ստիպել խոսել, այս անգամ առանց դժվարության պարզել է` ինչ հարաբերությունների մեջ են Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը: Հայտնի հաղորդավարուհու վարած շոուի ժամանակ բոլոր խաղաքարտերը բացել է դեռահաս աղջիկների սիրելի երգիչը:
Ջասթինը, խոսելով Սելենա Գոմեսի մասին, հետեւյալն է ասել. “Սիրում եմ շփվել միայն անկեղծ մարդկանց հետ, իսկ Սելենան ամենից անկեղծ ու ազնիվ մարդն է, որ երբեւիցե հանդիպել եմ: Շատ բարի սիրտ ունի: Նրա հետ կարող եմ ամեն ինչի մասին խոսել: Երբեւէ չեմ փորձել թաքցնել, որ միասին ենք: Չեմ ուզում, որ մտածի, թե ամաչում եմ իրենից”:
Երգիչը պատմել է նաեւ իր երկրպագուների մասին.“Գնահատում ու մտածում եմ երկրպագուներիս զգացմունքների մասին: Բայց ես էլ մյուս մարդկանց պես ուզում եմ երջանիկ լինել: Չեմ ուզում ամբողջ կյանքս միայնակ մնալ”:
Ուինֆրին հարցազրույցի ժամանակ Բիբերին նաեւ մեկ խորհուրդ է տվել, ինչի առիթով երգիչը նշել է. “Եթե նույն ինքը` Օփրան ասում է, որ 25-ում ամուսնանալը շուտ է, ուրեմն կմտածեմ այդ թեմայի շուրջ: Բայց մինչ 25-ամյակս դեռ շատ ժամանակ ունեմ”
Комментариев нет:
Отправить комментарий