вторник, 25 декабря 2012 г.

Размик Амян


Размик АмянАмян Размик - из Степанакерта (Армения). В 2006 году закончил Ереванскую Государственную Консерваторию. «Козерог» по Гороскопу. Любит играть в бильярд и баскетбол. Отдыхать лучше всего в деревне у бабушки, считает Амян. С удовольствием споет с Лучано Паваротти и с Веркой Сердючкой. Любимое животное - пантера. Молодому исполнителю стыдно, когда он не оправдывает надежды своей мамы. Но на конкурсе «Новая волна» Амян постарается выложиться по максимуму! Поет с того дня, как «начал узнавать сам себя».

Занимается боксом и кикбоксингом. Ценит в людях откровенность и здравомыслие, логичность, уверенность в себе. В особах противоположного пола не выносит ревность, самодовольство, и когда женщина говорит «Я тебя люблю». Первая любовь Амяна - Гретуля в детском садике, на ней же он и хотел жениться... Дожди и любит, и не любит: с одной стороны, дождь пробуждает новую волну жизни, а с другой - во время дождя клонит ко сну. А молодой артист не любит много спать - утром встает легко, но только не с левой ноги. Будит его ... голодный желудок! 
В школе не любил физику, химию и математику. С радостью посещал уроки истории. При этом нравится ему жить именно в наше время, а не в какой-то другой эпохе. Не любит загадывать наперед, верит в приметы. Президент Амян Размик издал бы Указ о создании Фонда помощи для талантов в сфере культуры. Принимал участие в Армянском Республиканском Конкурсе «ДО РЕ МИ», в Армянском Республиканском Конкурсе «ДАР»: в обоих конкурсах - Гран-При. Хочет спеть так, чтобы все один голос твердили «Браво, Армения!», и через любовь к его песне полюбили армянский народ и армянское искусство. У Амяна есть две сестрички. 
На завтрак поглощает сгущенку с хлебом и маслом, яблочный сок. В одежде предпочитает классический стиль. Мечтает превратить трио теноров - Л.Паваротти, Х.Каррерас и П.Доминго - в квартет, к которому присоединится Н.Басков. Любимые авторы - А.Пушкин, О.Туманян, А.Саян, - Амян вообще очень любит читать. Музыкальных предпочтений - множество, но особенно выделяет Ф.Корелли, С.Уандера, Б.Макнайта. Очень любит и умеет готовить, особенно молодому человек удается долма. «Будете в Ереване - звоните!» - улыбается Амян. 
В подарок на день рождения хотел бы получить ... Ксению Собчак. Новый год любит отмечать у себя на родине - среди близких. «Ведь я - натуральный армянин, как и натуральный армянский коньяк!» - признается молодой исполнитель. Любимый танец - шалахо. В холодильнике у Амяна, без сомнения, всегда есть телятина. Певец неплохо рисует. Если в гости придет кумир Амяна - Уитни Хьюстон - не задумываясь, предложит ей свое сердце, душу, голос. И прыгнет с парашютом - если того потребует Уитни Хьюстон. 
Свой полувековой юбилей надеется отметить с гордостью и спокойно.

Ռազմիկ Ամյանի լռության պատճառն ու Դիսնեյլենդում անցկացրած ընտանեկան հանգիստը :)


Ռազմիկ Ամյանը 2009 թվականին տարբեր մրցանակաբաշխություններում “Տարվա լավագույն երգչի” միանգամից 5 մրցանակ ստացավ, որից հետո երգչի անունն իր եւ պրոդյուսերի ցանկությամբ չի ընդգրկվում մրցանակաբաշխությունների անվանակարգերում: Նա տեւական ժամանակ է՝  հարցազրույցներով հանդես չի գալիս, էկրանին էլ, բացառությամբ տեսահոլովակների, հազվադեպ է երեւում: Այս երգչի պահանջարկը շարունակում է բարձր մնալ. գրեթե ամեն շաբաթ Ռազմիկը մեկնում է արտերկիր՝ տարբեր միջոցառումների մասնակցելու եւ  մենահամերգների նպատակով,  իսկ անձնագիրը փոխում է  դեռ տարին չբոլորած` վիզաների մեծաքանակ լինելու պատճառով:): BRAVO.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում Ռազմիկ Ամյանը  խախտել է   երկարատեւ  լռությունն ու պատմել 2012-ին ունեցած ձեռքբերումների եւ ընտանիքի հետ անցկացրած օրերի մասին, իսկ իր պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ պատասխանել մի շարք “ինչո՞ւ”-ների:): 
Ռազմիկ Ամյանը
Միշտ գալիս է մի պահ, երբ  շատ երեւալը կարող է ձանձրալի լինել:  Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այն, ինչ հանդիսատեսը սպասում է ինձնից, փորձում եմ տալ: 
Ռազմիկ Ամյանը որդիների հետ Դիսնեյլենդում
Մրցանակները որքան հաճելի, նույնքան պարտավորեցնող են:  Իմ եւ պրոդյուսերիս ցանկությամբ  որոշ ժամանակ է՝ հրաժարվում եմ մասնակցել մրցանակաբաշխությունների:

Արմեն Մովսիսյան. Ցանկացած կոչումից առավել մեզ համար հանդիսատեսի ծափերն են, որոնք աշխատելու ուժ ու եռանդ են տալիս: Պատիվ ունենք մասնակցելու Եվրախորհրդի մշակույթի բաժնի կողմից կազմակերպվող “Երուսաղեմ” ծրագրին.  Ռազմիկը Հայաստանից միակ երգիչն է, ով երբեւէ մասնակցել է այդ ծրագրին:

Յուրաքանչյուր երգչի համար հաջողության ամենամեծ գրավականը հանդիսատեսի հետ անկեղծ լինելն է: Վերջերս Գերմանիայում կայացած համերգներից մեկը նախատեսված 2 ժամի փոխարեն տեւել է 3 ժամ եւ 20 րոպե :): Ռազմիկ Ամյան. “Երգի միջոցով բողոքի ձայն եմ բարձրացնում”
Դեկտեմբերի 7-ին Եվրախորհրդի մշակույթի բաժնի կազմակերպած հերթական համերգ-միջոցառման ժամանակ երգեցի  “Հորովել”-ը:  Այն Արցախի բարբառով է, մտածում էինք, որ լեզվի հետ կարող է խնդիր լինել, բայց փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ: 

Այս ծրագրի շրջանակում փորձում ենք երգի միջոցով բողոքի ձայն բարձրացնել: Եղել են դեպքեր, երբ Թուրքիայի ներկայացուցչից  երկու կատարում առաջ կամ հետո երգել եմ Հայոց ցեղասպանության հետ կապված  երգեր՝ “Դլե յաման”,  “Անին քանդողի տունը թող քանդվի” եւ այլն:

Արմեն Մովսիսյան.“Վայ-վայ”-ն ու “Թելիկ-մելիկ”-ը կրկին  կրկնօրինակել են”
Վերջերս համացանցում հայտնվել է “Վայ-վայ”-ի կրկնօրինակման եւս մեկ տարբերակ: Այս անգամ այն կատարում է Աշխաբադից Նազիր Հաբիբով անուն-ազգանվամբ երգիչ: Վրացի մի երգիչ էլ կրկնօրինակել է “Թելիկ-մելիկ” երգը: 
Մենք նորմալ ենք վերաբերվում այս խնդրին, բայց լավ է, որ իրենք են նմանակում, ոչ թե մենք: Սա նշանակում է, որ երգերը սիրված են:

Ռազմիկ Ամյան. 2012-ին եղան շատ դեպքեր, երբ բոլորի հետ ես էլ ուրախացա ու տխրեցի մեր ազգի համար: 

Շախմատի չեմպիոնների հաղթանակը, օլիմպիական մեդալները ինձ համար մեծ ուրախություն էին:

Մեծ ափսոսանք ապրեցի ու տխրեցի՝  իմանալով Էդուարդ Միրզոյանի եւ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:

Կուզեմ, որ 2013-ին միայն լավ լուրեր լսենք, լավ ու բարի գործեր կատարվեն: 

Ռազմիկ Ամյանը

Ընտանիքիս  հետ անցկացրած յուրաքանչյուր պահն  ինձ համար երջանիկ է:Սովորաբար նախընտրում եմ խոսել միայն ստեղծագործական կյանքից, կան բաներ, որ մնում են խիստ անձնական: 

2012-ի ամենամեծ ձեռքբերումը երեխաներիս  Դիսնեյլենդ տանելն ու նրանց հետ 10 օր առավոտից երեկո ժամանակ անցկացնելն է եղել: Այդ ընթացքում փորձեցի լիարժեք հանգիստ ունենալ ընտանիքիս հետ` նրանց տրամադրելով իրենց հասանելի ժամանակի մի քանի տոկոսը: Դիսնեյլենդում ես շատ էի եղել, նպատակս երեխաներիս այդ հաճույքը պարգեւելն էր. ամեն օր մի բան էինք ծրագրում եւ փորձում լիարժեք վայելել:Ռազմիկ Ամյանը որդու հետ Դիսնեյլենդում

Նշանակալի օր էր նաեւ որդուս առաջին դասարան գնալը: Հնարավորության դեպքում օգնում եմ դասերը պատրաստել, հետաքրքիր խնդիրներ ենք լուծում, ինչը  շատ լավ հիշողություններ է արթնանում իմ պատանեկությունից: Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ երեխայիս սովորելու ձգտումը:  
Ընդհանրապես չեմ փորձում տղաներիս որեւէ բան պարտադրել,  հատկապես  երգի կամ արվեստի հետ կապված: Երբեւէ դեմ չեմ լինի նրանց ընտրած մասնագիտությանը, միայն ուրախ կլինեմ ու կփորձեմ օգնել: Վստահ եմ, որ սեփական ընտրությունը կարեւոր է կայացման հարցում:

Ընտանիքում երեխան շատ ցանկալի է: Երկու տղա ունեմ, աղջիկն էլ է պետք: Չեմ կարող ասել՝ մեր տանը երբ համալրում կլինի, բայց Աստծո կամոք,  երբ լինի, բոլորիս շատ կուրախացնի:

Տոնածառը զարդարել եմ կնոջս ու երեխաներիս հետ: Զարդարանքում գերիշխող գույները սպիտակը, արծաթագույնն ու ոսկեգույնն են, իսկ նվերներն արդեն ճանապարհին են:):Ամանորը կդիմավորեմ Հայաստանում` աշխատանքային մթնոլորտում: Քանի որ տանը չեմ լինելու, որոշեցինք, որ ընտանիքս տոնը նշի արտերկրում ՝ անցկացնելով լիարժեք հանգիստ:

Մեզ համար առաջին տեղում Սուրբ Ծնունդն է, հետո Նոր տարին: Սովորաբար Սուրբ ծնունդն անցկացնում եմ ընտանեկան միջավայրում. այն ամենաընտանեկան տոնն է:

Օձի տարին բուռն աշխատանքային կլինի:  Պրոդյուսերիս հետ որոշել ենք, որ շատ աշխատանք պետք է արվի. նոր ձայնասկավառակ կներկայացնենք, որի առաջին երգերից  “Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ”-ն արդեն հասցրել է սիրվել:):Ռազմիկ Ամյանը որդու հետ Դիսնեյլենդում

Աննա Դովլաթյան.“Ունեցել եմ ե'ւ անձնական, ե'ւ գործնական ձեռքբերումներ


Երգչուհի Աննա Դովլաթյանը, որը Երեւանում բնակվում է իր բարեկամների հետ, ամռանը եւ ձմռանը մեկնում է Մոսկվա` ընտանիքի հետ անցկացնելու արձակուրդները: Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի եւս Աննան կդիմավորի Ռուսաստանի մայրաքաղաքում. “Նոր տարին այն բարի տոնն է, որը միշտ պետք է ընտանիքիդ հետ նշես: Մոտ մեկ ամիս ծնողներիս հետ կմնամ ու կվերադառնամ` շարունակելու ուսումս եւ կիսատ թողած երգերիս աշխատանքները, որոնք կներկայացնեմ հաջորդ տարվա ընթացքում”:
Աննա Դովլաթյանը

2012 թվականին Աննան ունեցել է ե'ւ անձնական, ե'ւ գործնական ձեռքբերումներ. երգչուհու սիրելին մոդել, սերիալային դերասան Դավիթ Աղաջանյանն է. “Չենք թաքցնում, որ ընկերություն ենք անում, ուղղակի անձնական կյանքի մասին նախընտրում եմ լռել, բայց դա կյանքիս ձեռքբերումներից մեկն է: Ես երկընտրանքի մեջ էի` ում հետ անցկացնել Նոր տարին, հուսամ` հաջորդ տարի բոլոր սիրելի մարդկանց հետ կլինեմ: Դեռ շատ շուտ է խոսել ամուսնության մասին, երկուսս էլ շատ երիտասարդ ենք, աշխատանքում առաջ գնալու ցանկություններ ունենք”:
22-ամյա երգչուհին ուզում է հավատալ, որ Ձմեռ պապն իր բոլոր ցանկությունները կկատարի. “Ձմեռ պապիկի հեքիաթը տոնն ավելի լիարժեք է դարձնում, 6 տարեկան եղբորս փորձում եմ համոզել, որ նա գոյություն ունի: Ինքս ճշմարտությունը բացահայտելուց հետո հիասթափվել էի:)”:
Աննա Դովլաթյանը

Աննա Դովլաթյանը սիրում է Ամանորը նշելու հայկական տարբերակը եւ ավելացնում, որ իրեն հաճելի է գնալ բարեկամներին հյուր, ինչը ռուսների շրջանում ընդունված չէ. “Ռուսաստանում կարոտ ես մնում այդ ջերմությանը, այնտեղ իրար հաճախ հյուր չեն գնում: Ուրախ եմ, որ հայերը պահպանում են այդ ավանդույթը”:
Դավիթ Աղաջանյանը սիրելիի` Աննա Դովլաթյանի հետ

“Tell Me” եւ “If I Ever Lose You” երգերի տեսահոլովակներով հայտնի դարձած աղջիկն 2013-ին պատրաստվում է ներկայանալ հայալեզու երգերով, նշում է` շատ երեւալու եւ մարդկանց հոգնեցնելու նպատակ չունի. “Իհարկե, անունդ պահելը դժվար գործ է, բայց ավելի լավ է ուշ-ուշ ներկայանամ ու ասելիք ունենամ: Միգուցե մրցույթների մասնակցեմ, բայց պետք  է 150 տոկոսով պատրաստ ու վստահ լինեմ: Բացի այդ հաջորդ տարի անակնկալ զուգերգ կունենամ:
Աննա Դովլաթյանը սիրելիի` Դավիթ Աղաջանյանի հետ

воскресенье, 23 декабря 2012 г.

Ու՞մ է նմանակակում Լիլիթ Հովհաննիսյանը


Ու՞մ է նմանակակում Լիլիթ Հովհաննիսյանը

Վերջերս շատ է խոսվում, որ մեր հայ աստղերը իրնց ոճը և կերպարները նմանակում են արտասահմանյան աստղերից: Իհարկե աստղերը իրենք և իրենց մոլի երկրպագուները այդ փաստը երբեք չեն ընդունում, բայց կան ակնհայտ փաստեր, որոնց դեմ անզոր է նույնիսկ նրանց մոլի սերը դեպի իրենց կուռքերը: Ձեզ եմ ուզում ներկայացնել մի ֆոտոշարք, որտեղ ակնհայտորեն երևում է թե ումից է նմանակում իր կերպարները սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը....ասեմ, որ ես Լիլիթի դեմ ոչինչ չունեմ, նա հայկական շոու-բիզնեսում քիչ թե շատ ՈՃ ունեցող երգչուհիներից է, բայց իհարկե ավելի լավ կլիներ, որ այդ կերպարները ՀԵՆՑ ԻՐԵՆԸ լինեին..............................
Ահա այսպիսի մի հոդվածով է ներկայացել մի լրագրող որին չեմ ճանաչում,քննադատելով  մեր երգիչ երգչուհիներին ուզում եք ինքնահաստատվել? չի ստացի:Եթե փնտրել և գտել եք մի քանի նկարներ ոտեղ Լիլիթը  և այլ երգչուհիներ ունենն նույն սանրվածքը կամ նույն ոճով են հանգված դա չի նշանկում որ Լիլիթը նմանակ է: Հոդվածը պատրսատեց ШИК News խումբը հատուկ ձեր համար:
















суббота, 22 декабря 2012 г.

Արսեն Գրիգորյանի "տոնածառը" "Մալիշ" բրենդի է :)


Երեկ վառվել են ինչպես հանրապետության գլխավոր տոնածառի, այնպես էլ Արսեն Գրիգորյանի ոչ ստանդարտ տոնածառի լույսերը:): Այս առիթով դերասան, հաղորդավար, երգիչը  ցուցադրել հեծանիվ-տոնածառն ու պատմել դրա հետաքրքիր պատմությունը:
“Զգում եմ, որ այս անգամ էլ է Նոր տարին ուրախ անցնելու”. Արսեն Գրիգորյան

““Տոնածառս” գտել եմ անցյալ տարի փողոցում. երբ տեսա, հասկացա, որ իմն է: Նախորդ տարի որպես տոնածառ նույնպես այս հեծանիվն էի զարդարել, ինչից հետո մի տարվա ընթացքում այն եղել է մի շարք տեղերում եւ այսօր վերջապես վերադարձել ինձ մոտ ու կրկին “մտել իր դերի մեջ””,-պատմել է Արսենը:

“Տոնածառը” դերասանի աչքին հաճելի լինելուց բացի, նաեւ իր առաջին հեծանվի հետ կապված հիշողություններ է արթնացնում.“Ճիշտ է` ավելի շատ սիրել եմ իմ առաջին երկակնանի հեծանիվը, սակայն երեքակնանի էլ եմ ունեցել, որը շատ նման էր այս մեկին”:
“Հեծանիվ-տոնածառս գտել եմ անցյալ տարի փողոցում”. Արսեն Գրիգորյան

Արսեն Գրիգորյանը նշել է, որ արդեն վաղուց հատուկ ոչ մի պատրաստություն չի տեսնում Ամանորի համար, քանի որ մենակ է ապրում: Նա դեռ նույնիսկ չգիտի, թե ինչպես է դիմավորելու գալիք տարին. միայն գիտի, որ ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում, իսկ թե հետո ինչ է լինելու, դեռ պարզ չէ. “Միշտ իմպրովիզ է լինում, միշտ տարբեր, բայց ուրախ ու հետաքրքիր: Զգում եմ, որ այս անգամ էլ է ուրախ անցնելու”:

Դերասանը վստահ է` երբ ամուսնանա ու երեխաներ ունենա, կփոխվի իր` Նոր տարին անցկացնելու ձեւը. “Երեխաների համար պետք է “խաղալ”, որպեսզի ձմեռային տոները հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցնեն, որպեսզի հավատան ամանորյա հեքիաթին”:
Արսեն Գրիգորյանի հեծանիվ-տոնածառը :)

Արսենը գիտի` երբ փոքր է եղել, ծնողներն իր համար նույնպես “խաղացել” են, ինչի մասին հաճախ տեղյակ է եղել ու կարողացել է հնարավորինս աջակցել նրանց.“Մի անգամ զգացի, թե ինչպես է տատիկս բարձիս տակ նվեր դնում, սակայն ձեւացրի, թե քնած եմ, իբրեւ հավատում եմ, որ Ձմեռ պապիկն է. ընդունում էի նրանց խաղի կանոններն ու ես էլ էի մտնում խաղի մեջ”:
Արսեն Գրիգորյանի "տոնածառը" "Մալիշ" բրենդի է :)

Նա  խոստովանել է նաեւ, որ չնայած չի հավատացել Ձմեռ պապիկի գոյությանը, միշտ ցանկություն է ունեցել տեսնել, թե ինչպես է վերջինս իր սահնակով ու եղնիկներով ճախրում երկնքում :):

четверг, 20 декабря 2012 г.

Ամուսնացել է “Դժվար ապրուստ” սերիալից Դավիթ Սեխպեյանը !!!!!!!!!!


Տեր է Դավիթ Սեխպեյանը, հնազանդ է Նարինե Պողոսյանը. սիրահարներն այլեւս այր ու կին են:): Փեսան լայն մասսաներին հայտնի է “Դժվար ապրուստ”-ում Նոյի դերակատարմամբ, իսկ թե ինչ մասնագիտություն ունի հարսը եւ ինչպես է ծանոթացել ընտրյալի հետ, կներկայացնենք առաջիկայում:   

Ամուսնացել է “Դժվար ապրուստ” սերիալից Դավիթ Սեխպեյանը



Դավիթ Սեխպեյանը ամուսնացել է

Սարգիս Ավետիսյան.“Սեր առաջին հայացքից” :)


Սարգիս Ավետիսյանն օրերս Երեւանի կենտրոնում գտնվող կիսաքանդ կառույցներից մեկում մեկ ամբողջ օր երգել ու պարել է իր նոր տեսահոլովակի  նկարահանումների համար: 
Սարգիս Ավետիսյանն իր նոր տեսահոլովակի հերոսուհու հետ

23-ամյա երգչի խոսքով` իր 5-րդ տեսահոլովակի երգը տարբերվում է նախորդներից. “Սեր առաջին հայացքից” երգը ռումբա, իսպանական ոճերի միախառնում է, որի երաժշտության հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: 
Սարգիս Ավետիսյանը եւ “Ամարաս” պարի խմբի աղջիկները

“Ես հավատում եմ առաջին հայացքից սիրուն, ինձ հետ այդպիսի դեպք եղել է, բայց շատ դեպքերում առաջին հայացքից հնարավոր չէ լուրջ հարաբերություններ կառուցել: Իմ ամենահետաքրքիր նկարահանումներից մեկն էր. շատ ցուրտ էր, ձյուն էր գալիս, ամբողջ հատակը ջուր էր եւ պարելիս անընդհատ սահում էինք”,-ասել է Սարգիսը:

Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Միրոյանն է` ռեփեր Դավոն, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Սարգիս Ավետիսյանի հետ տեսահոլովակում պարում են “Ամարաս” խմբի աղջիկները: Նրանց համագործակցությունը սկսվել է 2011-ին` “Թոփ 10” մրցանակաբաշխության համերգի շրջանակում, երբ “Սեր կամ պատրանք” ելույթի ժամանակ պարել է խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը. “Դեռ մեկ տարի առաջ Սարգիսը որոշել էր ներկայացնել պարային երգ ու առաջարկել էր, որ միասին աշխատենք”, - BRAVO.am-ին պատմել է պարուհին:
Սարգիս Ավետիսյանը եւ “Ամարաս” պարի խմբի աղջիկները

Տեսահոլովակի նկարահանումից առաջ երգիչը մոտ մեկ ամիս հաճախել է պարի դասերի եւ պարային համարը ներկայացնում է վեց պարուհու հետ: Վիկա Մարտիրոսյանը նշել է, որ իսպանական ռիթմերին համապատասխան պարային շարժումները ներկայացրել են նորովի. “Շատ հաճելի էր իր հետ աշխատել, որովհետեւ ընդունակ է եւ լավ է պարում, արդյունքը կտեսնեք տեսահոլովակում”:
“Սեր առաջին հայացքից” տեսահոլովակի ռեժիսոր Դավոն եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանը

“Սեր առաջին հայացքից” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է 2013-ի հունվարին: 

Միհրանը, Հասմիկը, Իվետան, Արսենը, Հայկը, Ջուսը եւ ուրիշներ` “Դար 21”-ի մրցանակաբաշխությանը


Հայկական երաժշտական հեռուստաալիքը` “Դար 21”-ը, երեկ “Կամի” ակումբում իրականացրել է իր երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` Հասմիկ Կարապետյանը, Միհրան Ծառուկյանը, Ռոլանդ Գասպարյանը, Իվետա Մուկուչյանը, Արսեն Գրիգորյանը, Ջուսը, Արսեն Սաֆարյանը, Հայկ Կասպարովը եւ ուրիշներ:  

Իվետա Մուկուչյանը

“Արդեն երկրորդ տարին է, ինչ որոշակի փոփոխություն ենք մտցրել քվերակության ձեւի մեջ. եթե առաջ քվեարկում էր հեռուստաընկերության կազմկոմիտեն, ապա այժմ այդ անում են շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Կարծում ենք`այս կերպ ավելի անաչառ ու օբյեկտիվ է”,- “Դար 21”-ի ծրագրերի տնօրեն Գայանե Մաշուրյանը:

Ջուսը

Քվեարկությանը մասնակցել է 70 հոգի, որոնց շարքում եղել են ինչպես տեղի երգիչ-երգչուհիները, այնպես էլ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ` ռեժիսորներ, երգահաններ, հաղորդավարներ, ոճաբաններ եւ այլք, ինչպես կազմակերպիչներն են նշել` տարվա ընթացքում երգարվեստում կատարվող անցուդարձին իրազեկ մարդիկ: 

Հասմիկ Կարապետյանը եւ ԴերՀովան

Հայկական երաժշտական հեռուստաալիքի 2012 թվականի մրցանակաբաշխության 7 անվանակարգում հաղթողների ցուցակը ներկայացնում ենք ստորեւ.

“Լավագույն խումբ” - “Ռեինկարնացիա”
“Լավագույն կատարում” - “Աշխարհումս իմն դուն իս”, “Ռեինկարնացիա”
“Լավագույն դուետ”- “Անհնարը”, Հասմիկ Կարապետյան եւ ԴերՀովա,
“Լավագույն հիթ” - “Անիրական”, Էրիկ
“Լավագույն երգիչ” - Էրիկ
“Լավագույն երգչուհի” - Լիլիթ Հովհաննիսյան
“Լավագույն տեսահոլովակ” -“Թե աղջիկ լինեի”, Լիլիթ Հովհաննիսյան

Նշենք, որ բացի հիմնական անվանակարգերից, այս տարի ավելացել էր եւս մեկը` “Հանդիսատեսի համակրանք”-ը, որին արժանացել է երգիչ Միհրան Ծառուկյանը: 

Մարինա Գրեգը

Միջոցառմանը ներկա չի եղել “Լավագույն երգիչ” տիտղոսին արժանացած Էրիկը, որի մրցանակները կազմակերպիչները հանձնել են “Անիրական” հիթի երաժշտության ու բառերի հեղինակներին` Ռիչարդ Մադլենյանին եւ Գայանե Ավետիսյանին:

Ռոլանդ Գասպարյանը սիրելիի` Գայանե Հովհաննիսյանի հետ

Մրցանակիրներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել քվեարկողներին եւ “Դար 21”-ին, իսկ մրցանակաբաշխությունից հետո ներկաները լավ ուրախացել են:): 

Միսս տիեզերք 2012” տիտղոսին արժանացել է ամերիկուհի Օլիվիան


Դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում կայացել է “Միսս տիեզերք 2012” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտարարվել է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը:): Այսպիսով, “Միսս տիեզերք 2012” տիտղոսին արժանացել է “Միսս ԱՄՆ” գեղեցկության մրցույթի հաղթող Օլիվիա Կալպոն:
“Միսս տիեզերք 2012” Օլիվիա Կալպոն

Ավանդույթի համաձայն, մրցույթի հաղթողը թագադրվել է նախորդ “Միսս տիեզերք” տիտղոսակիր Լեյլա Լոպեսի կողմից, որը ներկայացրել է Անգոլան: Այս տարի երկրորդ հորիզոնականում Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհի Ժանին Թուգոնոնն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցչուհի Իռեն Սոֆիա Էսեր Կվինտերոն:
“Միսս տիեզերք 2012” Օլիվիա Կալպոն

Օլիվիա Կալպոն Միացյալ Նահանգների առաջին ներկայացուցիչն է, որ հաղթող է ճանաչվել այս մրցույթում` սկսած 1997 թվականից, երբ “Միսս տիեզերք” տիտղոսին էր արժանացել Բրուք Լին:


понедельник, 17 декабря 2012 г.

Տեսահոլովակում իր հագուստների հեղինակը Սիրուշոն է


Հագուստների հեղինակը ինքս եմ: Ստեղծելիս ցանկանում էի զուգահեռներ անցկացնել ժամանակակից նորաձևության և ազգային հագուստի մեջ: Ազգայինը հնարավորինս գրագետ ներկայացնելու համար սկսեցի ուսումնասիրել տարազը: Առաջին հանդիպումը կայացավ շատ հաճելի մի կնոջ հետ` տարազագետ Սվետլանա Պողոսյանի, իմ անթիվ հարցերով փորձեցի գտնել հետաքրքրող պատասխաններ, նշանակություններ, պատմություն, տարածաշրջանային տարբերություններ, ձեռք բերեցի գրքեր, այցելեցի թանգարաններ:
Սարդարապատի թանգարանում գտա առաջին հագուստիս ոգեշնչման աղբյուրը, որն ուղիղ առնչություն ունի երգիս հետ՝ գոմշապահի հագուստը:
Ինձ հիացրել էր Սուրբ Գևորգ (Մուղնի) եկեղեցու գեղեցկությունը և հասկացա, որ տեսահոլովակս հենց այստեղ պետք է սկսվի. այն իր մեջ մեծ խորհուրդ ունի...
Ուսումնասիրություններիս ընթացքում առիթ ունեցա հանդիպելու նաև մարդկանց, ում հետ այս գործի շուրջ չաշխատեցինք, սակայն նրանց աշխատանքից շատ ոգևորվեցի. նկարիչ Արմեն Ղազարյան, առիթ ունեցա լինելու Արծրուն Բերբերյանի արվեստանոցում և ծանոթացա նրա դստեր` Անահիտ Բերբերյանի աշխատանքներին:
Անդրադառնալով տարազին` չէի կարող չհանդիպել Լուսիկ Ագուլեցուն, ինձ ծանոթ միակ մարդը, ով մինչ օրս քաղաքում շրջում է տարազով: Այս ընթացքում արդեն սկսեցի աշխատել կարմիր զգեստի վրա: Ագուլեցու մեծ հավաքածուից մանրամասնորեն ընտրեցինք այն զարդերը, որոնք կրելու եմ, ինձ համար հատկապես թանկ է գոտին, որն ինձ փոխանցվել է տատիկիցս:

воскресенье, 16 декабря 2012 г.

12.12.12-ին ծնվել է Մայա Մարգարյանի կապուտաչյա որդին :)


12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը լույս աշխարհ է եկել նաեւ երգչուհի, դերասանուհի, “Տեա-ջազ” պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի առաջնեկը, որին ծնողներն անվանել են Ալեք:):
Մայա Մարգարյանն ամուսնու` Տիգրան Դավթյանի հետ

“Անասելի երջանկություն եմ զգում, որ բառերով հնարավոր չէ նկարագրել: Երեխան սպիտակամորթ, կապուտաչյա ու սեւահեր է: Ամեն ինչ լավ է անցել, հիմա էլ լավ եմ զգում: Հիվանդանոցում կմնամ մինչեւ կիրակի”,- ասել է Մայա Մարգարյանը: 
Մայա Մարգարյանն ամուսնու` Տիգրան Դավթյանի հետ

Թոռնիկի ծնունդն անչափ ուրախացրել է Մայայի մայրիկին` դերասանուհի Ժենյա Մկրտումյանին: “Դեռ նախորդ օրը` դեկտեմբերի 11-ին, զանգեցի նորություն իմանալու, Տիգրանն ասաց` դեռ չկա: Ես էլ կատակով ասացի` կարո՞ղ է ձգեք եւ 12.12.12-ին ծնվի: Հաջորդ օրը նկարահանումից վերադարձա տուն ու անհամբեր սպասում էի. դե գիտեինք, որ ժամանակն է: Անհանգիստ մի քանի ժամ անցկացրի, հետո Տիգրանի մայրը զանգեց ու ուրախ հայտնեց լուրը: Անասելի ապրումներ էին”,-մեզ հետ զրույցում նշել է “Կարգին սերիալ”-ում Ջեմմայի դերակատարը: 
Մայա Մարգարյանի մայրը` դերասանուհի Ժենյա Մկրտումյանը