четверг, 20 декабря 2012 г.

Սարգիս Ավետիսյան.“Սեր առաջին հայացքից” :)


Սարգիս Ավետիսյանն օրերս Երեւանի կենտրոնում գտնվող կիսաքանդ կառույցներից մեկում մեկ ամբողջ օր երգել ու պարել է իր նոր տեսահոլովակի  նկարահանումների համար: 
Սարգիս Ավետիսյանն իր նոր տեսահոլովակի հերոսուհու հետ

23-ամյա երգչի խոսքով` իր 5-րդ տեսահոլովակի երգը տարբերվում է նախորդներից. “Սեր առաջին հայացքից” երգը ռումբա, իսպանական ոճերի միախառնում է, որի երաժշտության հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, գործիքավորումը կատարել է Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: 
Սարգիս Ավետիսյանը եւ “Ամարաս” պարի խմբի աղջիկները

“Ես հավատում եմ առաջին հայացքից սիրուն, ինձ հետ այդպիսի դեպք եղել է, բայց շատ դեպքերում առաջին հայացքից հնարավոր չէ լուրջ հարաբերություններ կառուցել: Իմ ամենահետաքրքիր նկարահանումներից մեկն էր. շատ ցուրտ էր, ձյուն էր գալիս, ամբողջ հատակը ջուր էր եւ պարելիս անընդհատ սահում էինք”,-ասել է Սարգիսը:

Տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Միրոյանն է` ռեփեր Դավոն, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Սարգիս Ավետիսյանի հետ տեսահոլովակում պարում են “Ամարաս” խմբի աղջիկները: Նրանց համագործակցությունը սկսվել է 2011-ին` “Թոփ 10” մրցանակաբաշխության համերգի շրջանակում, երբ “Սեր կամ պատրանք” ելույթի ժամանակ պարել է խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը. “Դեռ մեկ տարի առաջ Սարգիսը որոշել էր ներկայացնել պարային երգ ու առաջարկել էր, որ միասին աշխատենք”, - BRAVO.am-ին պատմել է պարուհին:
Սարգիս Ավետիսյանը եւ “Ամարաս” պարի խմբի աղջիկները

Տեսահոլովակի նկարահանումից առաջ երգիչը մոտ մեկ ամիս հաճախել է պարի դասերի եւ պարային համարը ներկայացնում է վեց պարուհու հետ: Վիկա Մարտիրոսյանը նշել է, որ իսպանական ռիթմերին համապատասխան պարային շարժումները ներկայացրել են նորովի. “Շատ հաճելի էր իր հետ աշխատել, որովհետեւ ընդունակ է եւ լավ է պարում, արդյունքը կտեսնեք տեսահոլովակում”:
“Սեր առաջին հայացքից” տեսահոլովակի ռեժիսոր Դավոն եւ օպերատոր Սուրեն Թադեւոսյանը

“Սեր առաջին հայացքից” տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է 2013-ի հունվարին: 

Комментариев нет:

Отправить комментарий