12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը լույս աշխարհ է եկել նաեւ երգչուհի, դերասանուհի, “Տեա-ջազ” պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի առաջնեկը, որին ծնողներն անվանել են Ալեք:):
“Անասելի երջանկություն եմ զգում, որ բառերով հնարավոր չէ նկարագրել: Երեխան սպիտակամորթ, կապուտաչյա ու սեւահեր է: Ամեն ինչ լավ է անցել, հիմա էլ լավ եմ զգում: Հիվանդանոցում կմնամ մինչեւ կիրակի”,- ասել է Մայա Մարգարյանը:
Թոռնիկի ծնունդն անչափ ուրախացրել է Մայայի մայրիկին` դերասանուհի Ժենյա Մկրտումյանին: “Դեռ նախորդ օրը` դեկտեմբերի 11-ին, զանգեցի նորություն իմանալու, Տիգրանն ասաց` դեռ չկա: Ես էլ կատակով ասացի` կարո՞ղ է ձգեք եւ 12.12.12-ին ծնվի: Հաջորդ օրը նկարահանումից վերադարձա տուն ու անհամբեր սպասում էի. դե գիտեինք, որ ժամանակն է: Անհանգիստ մի քանի ժամ անցկացրի, հետո Տիգրանի մայրը զանգեց ու ուրախ հայտնեց լուրը: Անասելի ապրումներ էին”,-մեզ հետ զրույցում նշել է “Կարգին սերիալ”-ում Ջեմմայի դերակատարը:
Комментариев нет:
Отправить комментарий