Դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում կայացել է “Միսս տիեզերք 2012” գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտարարվել է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը:): Այսպիսով, “Միսս տիեզերք 2012” տիտղոսին արժանացել է “Միսս ԱՄՆ” գեղեցկության մրցույթի հաղթող Օլիվիա Կալպոն:
Ավանդույթի համաձայն, մրցույթի հաղթողը թագադրվել է նախորդ “Միսս տիեզերք” տիտղոսակիր Լեյլա Լոպեսի կողմից, որը ներկայացրել է Անգոլան: Այս տարի երկրորդ հորիզոնականում Ֆիլիպինները ներկայացնող գեղեցկուհի Ժանին Թուգոնոնն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վենեսուելայի ներկայացուցչուհի Իռեն Սոֆիա Էսեր Կվինտերոն:
Օլիվիա Կալպոն Միացյալ Նահանգների առաջին ներկայացուցիչն է, որ հաղթող է ճանաչվել այս մրցույթում` սկսած 1997 թվականից, երբ “Միսս տիեզերք” տիտղոսին էր արժանացել Բրուք Լին:
Комментариев нет:
Отправить комментарий