вторник, 25 декабря 2012 г.

Ռազմիկ Ամյանի լռության պատճառն ու Դիսնեյլենդում անցկացրած ընտանեկան հանգիստը :)


Ռազմիկ Ամյանը 2009 թվականին տարբեր մրցանակաբաշխություններում “Տարվա լավագույն երգչի” միանգամից 5 մրցանակ ստացավ, որից հետո երգչի անունն իր եւ պրոդյուսերի ցանկությամբ չի ընդգրկվում մրցանակաբաշխությունների անվանակարգերում: Նա տեւական ժամանակ է՝  հարցազրույցներով հանդես չի գալիս, էկրանին էլ, բացառությամբ տեսահոլովակների, հազվադեպ է երեւում: Այս երգչի պահանջարկը շարունակում է բարձր մնալ. գրեթե ամեն շաբաթ Ռազմիկը մեկնում է արտերկիր՝ տարբեր միջոցառումների մասնակցելու եւ  մենահամերգների նպատակով,  իսկ անձնագիրը փոխում է  դեռ տարին չբոլորած` վիզաների մեծաքանակ լինելու պատճառով:): BRAVO.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում Ռազմիկ Ամյանը  խախտել է   երկարատեւ  լռությունն ու պատմել 2012-ին ունեցած ձեռքբերումների եւ ընտանիքի հետ անցկացրած օրերի մասին, իսկ իր պրոդյուսեր Արմին Մովսիսյանի հետ պատասխանել մի շարք “ինչո՞ւ”-ների:): 
Ռազմիկ Ամյանը
Միշտ գալիս է մի պահ, երբ  շատ երեւալը կարող է ձանձրալի լինել:  Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Այն, ինչ հանդիսատեսը սպասում է ինձնից, փորձում եմ տալ: 
Ռազմիկ Ամյանը որդիների հետ Դիսնեյլենդում
Մրցանակները որքան հաճելի, նույնքան պարտավորեցնող են:  Իմ եւ պրոդյուսերիս ցանկությամբ  որոշ ժամանակ է՝ հրաժարվում եմ մասնակցել մրցանակաբաշխությունների:

Արմեն Մովսիսյան. Ցանկացած կոչումից առավել մեզ համար հանդիսատեսի ծափերն են, որոնք աշխատելու ուժ ու եռանդ են տալիս: Պատիվ ունենք մասնակցելու Եվրախորհրդի մշակույթի բաժնի կողմից կազմակերպվող “Երուսաղեմ” ծրագրին.  Ռազմիկը Հայաստանից միակ երգիչն է, ով երբեւէ մասնակցել է այդ ծրագրին:

Յուրաքանչյուր երգչի համար հաջողության ամենամեծ գրավականը հանդիսատեսի հետ անկեղծ լինելն է: Վերջերս Գերմանիայում կայացած համերգներից մեկը նախատեսված 2 ժամի փոխարեն տեւել է 3 ժամ եւ 20 րոպե :): Ռազմիկ Ամյան. “Երգի միջոցով բողոքի ձայն եմ բարձրացնում”
Դեկտեմբերի 7-ին Եվրախորհրդի մշակույթի բաժնի կազմակերպած հերթական համերգ-միջոցառման ժամանակ երգեցի  “Հորովել”-ը:  Այն Արցախի բարբառով է, մտածում էինք, որ լեզվի հետ կարող է խնդիր լինել, բայց փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ: 

Այս ծրագրի շրջանակում փորձում ենք երգի միջոցով բողոքի ձայն բարձրացնել: Եղել են դեպքեր, երբ Թուրքիայի ներկայացուցչից  երկու կատարում առաջ կամ հետո երգել եմ Հայոց ցեղասպանության հետ կապված  երգեր՝ “Դլե յաման”,  “Անին քանդողի տունը թող քանդվի” եւ այլն:

Արմեն Մովսիսյան.“Վայ-վայ”-ն ու “Թելիկ-մելիկ”-ը կրկին  կրկնօրինակել են”
Վերջերս համացանցում հայտնվել է “Վայ-վայ”-ի կրկնօրինակման եւս մեկ տարբերակ: Այս անգամ այն կատարում է Աշխաբադից Նազիր Հաբիբով անուն-ազգանվամբ երգիչ: Վրացի մի երգիչ էլ կրկնօրինակել է “Թելիկ-մելիկ” երգը: 
Մենք նորմալ ենք վերաբերվում այս խնդրին, բայց լավ է, որ իրենք են նմանակում, ոչ թե մենք: Սա նշանակում է, որ երգերը սիրված են:

Ռազմիկ Ամյան. 2012-ին եղան շատ դեպքեր, երբ բոլորի հետ ես էլ ուրախացա ու տխրեցի մեր ազգի համար: 

Շախմատի չեմպիոնների հաղթանակը, օլիմպիական մեդալները ինձ համար մեծ ուրախություն էին:

Մեծ ափսոսանք ապրեցի ու տխրեցի՝  իմանալով Էդուարդ Միրզոյանի եւ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:

Կուզեմ, որ 2013-ին միայն լավ լուրեր լսենք, լավ ու բարի գործեր կատարվեն: 

Ռազմիկ Ամյանը

Ընտանիքիս  հետ անցկացրած յուրաքանչյուր պահն  ինձ համար երջանիկ է:Սովորաբար նախընտրում եմ խոսել միայն ստեղծագործական կյանքից, կան բաներ, որ մնում են խիստ անձնական: 

2012-ի ամենամեծ ձեռքբերումը երեխաներիս  Դիսնեյլենդ տանելն ու նրանց հետ 10 օր առավոտից երեկո ժամանակ անցկացնելն է եղել: Այդ ընթացքում փորձեցի լիարժեք հանգիստ ունենալ ընտանիքիս հետ` նրանց տրամադրելով իրենց հասանելի ժամանակի մի քանի տոկոսը: Դիսնեյլենդում ես շատ էի եղել, նպատակս երեխաներիս այդ հաճույքը պարգեւելն էր. ամեն օր մի բան էինք ծրագրում եւ փորձում լիարժեք վայելել:Ռազմիկ Ամյանը որդու հետ Դիսնեյլենդում

Նշանակալի օր էր նաեւ որդուս առաջին դասարան գնալը: Հնարավորության դեպքում օգնում եմ դասերը պատրաստել, հետաքրքիր խնդիրներ ենք լուծում, ինչը  շատ լավ հիշողություններ է արթնանում իմ պատանեկությունից: Շատ ուրախ եմ, որ տեսնում եմ երեխայիս սովորելու ձգտումը:  
Ընդհանրապես չեմ փորձում տղաներիս որեւէ բան պարտադրել,  հատկապես  երգի կամ արվեստի հետ կապված: Երբեւէ դեմ չեմ լինի նրանց ընտրած մասնագիտությանը, միայն ուրախ կլինեմ ու կփորձեմ օգնել: Վստահ եմ, որ սեփական ընտրությունը կարեւոր է կայացման հարցում:

Ընտանիքում երեխան շատ ցանկալի է: Երկու տղա ունեմ, աղջիկն էլ է պետք: Չեմ կարող ասել՝ մեր տանը երբ համալրում կլինի, բայց Աստծո կամոք,  երբ լինի, բոլորիս շատ կուրախացնի:

Տոնածառը զարդարել եմ կնոջս ու երեխաներիս հետ: Զարդարանքում գերիշխող գույները սպիտակը, արծաթագույնն ու ոսկեգույնն են, իսկ նվերներն արդեն ճանապարհին են:):Ամանորը կդիմավորեմ Հայաստանում` աշխատանքային մթնոլորտում: Քանի որ տանը չեմ լինելու, որոշեցինք, որ ընտանիքս տոնը նշի արտերկրում ՝ անցկացնելով լիարժեք հանգիստ:

Մեզ համար առաջին տեղում Սուրբ Ծնունդն է, հետո Նոր տարին: Սովորաբար Սուրբ ծնունդն անցկացնում եմ ընտանեկան միջավայրում. այն ամենաընտանեկան տոնն է:

Օձի տարին բուռն աշխատանքային կլինի:  Պրոդյուսերիս հետ որոշել ենք, որ շատ աշխատանք պետք է արվի. նոր ձայնասկավառակ կներկայացնենք, որի առաջին երգերից  “Սիրել եմ, սիրում եմ, կսիրեմ”-ն արդեն հասցրել է սիրվել:):Ռազմիկ Ամյանը որդու հետ Դիսնեյլենդում

Комментариев нет:

Отправить комментарий