четверг, 14 февраля 2013 г.

Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը


Այսօր սիրահարների տոնն է, և այն միայն միասին ապրող,միմյանց սիրող երջանիկ զույգերի համար չէ.լինում են նաև այլ դեպքեր...
Այս տեսահոլովակս նվիրում եմ հատկապես միայնակ սիրողներին և շնորհավորում եմ բոլոր տեսակի սիրահարներին

вторник, 5 февраля 2013 г.

Շակիրան հրապարակել է որդու առաջին լուսանկարը :)



Այսօր համացանցում հայտնվել են կոլումբիացի երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեի առաջնեկի լուսանկարը: Զույգն այն հրապարակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ինտերնետային էջում:
Թեպետ շատերը սպասում էին, որ զույգը կվաճառի առաջնեկի լուսանկարը, ինչպես անում են շատ հայտնիներ, Շակիրան և Պիկեն ոչ միայն օրիգինալ, այլև բարեհեգի են գտնվել:
«Այցելեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայք և մասնակցեք դրամահավաքին, որը կազմակերպվում է կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով»,- կոչ է արել երգչուհին:
Թեպետ շատերը սպասում էին, որ զույգը կվաճառի առաջնեկի լուսանկարը, ինչպես անում են շատ հայտնիներ, Շակիրան և Պիկեն ոչ միայն օրիգինալ, այլև բարեհեգի են գտնվել:
«Այցելեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայք և մասնակցեք դրամահավաքին, որը կազմակերպվում է կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով»,- կոչ է արել երգչուհին:
 
Նշենք, որ ավելի վաղ Պիկեն իր միկրոբլոգում հրապարակել էր որդու լուսանկարը, որում երևում էին նրա ոտքերը, փոքրիկի հագին սպորտային կոշիկներ էին:) Այս լուսանկարի տարածումից հետո համաշխարհային լրատվամիջոցներում հայտնվեցին մի շարք հրապարակումներ, ըստ որոնց, Պիկեն մեծ ցանկություն ունի, որ որդին էլ ֆուտբոլիստ դառնա:

суббота, 2 февраля 2013 г.

Էրիկի, Ռիփիի, Ջուսի, Հրաչ Մուրադյանի և այլոց անհայտ մականունները:)



Եթե  յուրաքանչյուրս  ունենք  մեկ, երկու, ծայրահեղ դեպքում երեք անուն` նայած որ երկրում ես  ծնվել, սակայն մականունը  հիմնականում  մեկն  է`  դիպուկ  ու, որպես կանոն, շրջապատի  համար  ծիծաղելի: Մականունը ճշմարտության  նման է. Դրանից  չեն  խուսափել  անգամ  թագավորներն  ու  նախագահները: Ի տարբերություն անվան` մականունները  ծնվում  են  ոչ  թե  անվանելու, այլ  բնութագրելու  համար:
Դրա  համար  էլ  մականունները շատ ավելի  դիպուկ են և ավելի շատ բան են ասում տիրոջ մասին, քան անունը: Առաջին ազգանունները և անունները սկզբում  մականուններ  են  եղել, դրանք կիրառվել են մարդուն առանձնացնելու, տարբերելու համար: Ժամանակի ընթացքում մականունն  ավելի  մեծ  կարևորություն է  ձեռք բերել: Դրանով  բնութագրել են  մարդու կատարած  գործը  և արտահայտել նրա մասին  ունեցած  հասարակական կարծիքը: Մականունները  բազմաթիվ  տեսակներ  ունեն`  մարմնի  կառուցվածքից  մինչև բնավորության ամենանուրբ  շերտերը  բացահայտող: Զարմանալի  է,  բայց  հիմար  թվացող, անիմաստ  մականունները  խոսում են  ջերմ և  մտերիմ  վերաբերմունքի  մասին:
Մականունը, ինչպես  ճշմարտությունը, ոչ  միշտ  է  հաճելի: Դրա  համար  էլ  բազմաթիվ բարդույթների պատճառ է  դառնում:
«Եթե  ուշադիր լինենք, կնկատենք, որ երեխաներն  ավելի հաճախ են մականուններ ունենում, քան  մեծերը: Դրա պատճառն  այն է, որ  երեխաներն  ավելի  անկեղծ  են  և  ուղղակի  ասում են  այն, ինչ  մտածում   են: Մականուն  տալով երբեմն  ուզում  են  վնասել  դիմացինի հեղինակությունը,  փոխանցել  նրա  հանդեպ  ունեցած սեփական  վատ  վերաբերմունքը: Ամենից  շատ  հենց  երեխաներն  են  լուրջ  վերաբերվում դրանց: Մականունները  չպետք  է բարդույթների  պատճառ  դառնան, դրանք  ժամանակավոր են և ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքն  են  արտահայտում: Պարզապես  երբեմն  պետք  է  մտածելու  տեղիք  տան`  ինչն  ես սխալ արել, որովհետև մականուն  ունեն  բոլոր երեխաները, բայց  վիրավորական մականուններ  ունենում  են մեկուսացած, վատ  սովորող, ագրեսիվ  կամ  շատ  թույլ, ֆիզիկական  խնդիրներ  ունեցողները: Ամեն  դեպքում, պետք է մտածել, որ դա ինչ-որ մեկի կարծիքն  է  քո մասին, և ինքդ  ես  որոշում` որքանով է այն օբյեկտիվ և կարևոր քեզ համար»,- ասաց  հոգեբան  Աննա  Հակոբյանը:
Եթե  անկեղծ  լինենք, կխոստովանենք, որ յուրաքանչյուրս  էլ  ունեցել  ենք  կամ  ունենք  գոնե մեկ  մականուն: Սակայն հայ հայտնիներից շատերը խուսափեցին  նշել  անգամ  իրենց դպրոցական  կամ  ընկերական շրջապատում  ունեցած  մականունը, ինչը  նշանակում  է,  որ լավագույն դեպքում կա°մ մոռացել են, կա°մ էլ, որն ավելի հավանական է, դեռ չեն ձերբազատվել  բարդույթներից մականուններին ժպիտով  ու  թեթև վերաբերվելու համար:
 
 Ջուս
-Շատ  մականուններ  եմ  ունեցել: Դպրոցից  սիրել  եմ Մայքլ  Ջեքսոնի  արվեստը, հաճախ նմանակում  էի  նրա երգելաոճը, պարի շարժումները: Դրա համար էլ ինձ շատերը «Ջանեթ Ջեքսոն»  էին  ասում: Գանգուր մազերիս համար  մեր  դասարանի  տղաները  մինչև  ութերորդ  դասարան  ինձ  պուդել  էին  ասում: Դրանից շատ էի նեղանում, բայց ուշադրություն  չէի  դարձնում դրանց վրա: Հիմա տանը երբեմն ինձ Մուսիկ էլ են ասում: Իսկ վերջերս «Կոլիզեյի»  պարուհիների հետ որոշեցինք իրար հին հայկական անուններ դնել` մեկին` Պայծառ, մյուսին` Պերճուհի, իմը Երջանիկ է: Անունս առանց այն էլ  էկզոտիկ  է` Ռուսաստանում  է  ծնվել, ընդհանրապես սիրում  եմ  չվիրավորող  մականուններ:

 Ռիփի
  -Դպրոցում  ինձ  Բարբի էին ասում, չեմ  էլ  հիշում` ով  առաջինն ասաց, բայց  երրորդ դասարանից  մինչև  տասներորդը  ինձ  հաճախ այդպես էին դիմում: Ընկերներս էլ ասել են` Ռիպ, Ռիպա:

Փոքր  ժամանակ, քանի  որ  թուխ  էի, հաճախ նաև  նեգր  էին ասում: Շատ էի նեղանում, ուզում  էի  սպիտակել, բայց  հիմա  իմ  թխությունն  ինձ  դուր է գալիս: Հիմա հաճախ ասում են` ինչ սիրուն արևայրուք ես ստացել, բայց դա իմ մաշկի գույնն է: Իհարկե, այնքան էլ ճիշտ չէ մականուններով  իրար  դիմելը, բայց  եթե  դա  չի վիրավորում ու սազում  է,  ինչո՞ւ  ոչ:

 Արչի 
-Իսկական անունս Հրաչյա է, բայց աշխարհում միայն երկու մարդ կա, որ ինձ միշտ Հրաչյա է ասում` մայրս և տատիկս: Դպրոցում  տարբերվելու  համար  իրար  անուններ  էինք  դնում, իմը դժվար  էր  արտասանելու համար, դրա համար էլ տառերը տեղափոխելով Արչի դարձավ: Մոսկվայում սովորելու տարիներին կուրսի  
աղջիկների հետ էլ էի բավականին մոտ, ու նրանք ինձ կատակով «պտենչիկ»  էին ասում: Չեմ կարող ասել, որ անունս սիրում եմ, չեզոք  վերաբերմունք ունեմ, բայց հիմա ինձ ավելի շատ Արչի են ճանաչում, քան Հրաչ, ես էլ արդեն սովորել եմ դրան:



Դավո
- Գիրությանս համար ինձ դպրոցում բուլկի էին ասում: Կարծեմ, յոթ տարեկանում դա հորինել էր իմ դասարանցի Գոռը: Հետո ուրիշ դպրոց տեղափոխվեցի ու մականունս մոռացվեց: Հիմա մականուն  չունեմ, բայց ընկերներիս, ծանոթներիս շրջանում շատերը կան, որ ունեն: Ես շատ լուրջ չեմ վերաբերվում մականուններին, երբեք դրանց պատճառով չեմ վիճել որևէ մեկի հետ: Կուզեի, որ ընդհանրապես ավելի հանգիստ վերաբերվեին մականվանը և չվախենային, որ հանկարծ մեկը կիմանա դրա մասին:


Էրիկ Կարապետյան
-Դպրոցում, հարևանները, ընկերներս ինձ Էրոս էին ասում: Այդ ժամանակ Էրոս Ռամազոտտին արդեն հայտնի էր, ու ինձ էլ հենց նրա անունով էին կոչում: Բայց ածական չեմ ունեցել, միշտ Էրիկ են ասել: Ածականներ ընդհանրապես չեմ սիրում, դրանք ավելի շատ շներին են հարմար, քան մարդկանց: Եթե մարդն ունի անուն, դա հենց այնպես չէ, պետք է այդպես էլ նրան դիմել:


Անահիտ Շահբազյան
- Հատուկ մականուն չունեմ, պարզապես երգչուհի Անահիտ Սիմոնյանից տարբերելու համար ինձ հաճախ Շահբազ են ասում: Մականուններ այնքան էլ չեմ սիրում, սակայն դրանց դեմ չեմ, եթե վիրավորական չեն: Ընկերներիս երբեմն դիմում եմ անվան կրճատ ձևով, օրինակ, Լանային` Լանուշ և այլն, բայց դա անում եմ պարզապես պաշտոնական չդիմելու համար::

Անահիտ Սիմոնյանը չգիտի, թե երբ է տեղի ունեցել Հայոց Եղեռն



Անահիտ Սիմոնյանին առաջարկել է լրացնել ինտելեկտուալ հարցաթերթիկ: Նա ուրախությամբ համաձայնել է և, ծանոթանալով 10 հարցերի բովանդակությանը, անվարան պատասխանել է երաժշտական բոլոր հարցերին: Որոշ այլ հարցերի առնչությամբ երգչուհին հուշում է խնդրել խմբագրության աշխատակիցներից: Իսկ թե երբ է տեղի ունեցել Հայոց Եղեռնը, Անահիտ Սիմոնյանը պատասխանել չի կարողացել: Նա չի պատասխանել նաև «Վերք Հայաստանի» հեղինակին և «Արտույտների ագարակը» ֆիլիմի հեղինակներին վերաբերող հարցերին:(9-10)

пятница, 1 февраля 2013 г.

Միհրան Ծառուկյան. “Երբ “Դժվար ապրուստն” ավարտվի…”



 Միհրան Ծառուկյանն այս ամիս կներկայացնի իր նոր' “Թե կուզես” երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են օրերս' Երեւանի ժամանցի վայրերից մեկում:
Մեզ հետ զրույցում նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրից.“Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք”:
“Դժվար ապրուստ”-ում Գոռի դերակատարը նշել է, թե իր աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով հանգստանալու, ուրիշ հետաքրքրությունների համար գրեթե ժամանակ չի ունենում.“Հիմա այնքա˜ն շատ են համերգներն ու նկարահանումները, բայց շուտով, երբ սերիալն ավարտվի, որոշել եմ մարզադահլիճ հաճախել ու սպորտով զբաղվել: Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս հանգստանալու գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ: Մեկ-մեկ հոգնում եմ, թեեւ ինձ տրամադրում եմ, որ պետք է աշխատեմ: Արդեն երկու տարի է' չեմ հանգստացել, ուզում եմ այս ամռանը գոնե հինգ օրով մեկնել հանգստի”
:

Օբաման պարում է Gangnam Style :)




Ով կպատկերացներ… Օբաման պարում է Gangnam Style :) Համացանցում հայտնվել է հոլովակ՝ «Օբաման պարում է Gangnam Style» մակագրությամբ: Այս հոլովակը 12 միլիոնից ավելի դիտում է գրանցել և բուռն քննարկումների առիթ դարձել:
PSY-ի հիթի մասին esyes.am-ն արդեն պատմել է իր ընթերցողները: Խմբի երկրպագուները շարունակում են զանազան հոլովակներ պատրաստել, որոնցում համաշխարհային աստղերն ու ճանաչում ունեցող մարդիկ պարում են Gangnam Style:


Նշենք, որ այս հոլովակը թողարկվել է ամերիկացի հումորիստ Ռեդժի Բրաունի թիմի կողմից: Նա ջրի 2 կաթիլի պես նման է ԱՄՆ նախագահին:
Ի դեպ, ավելի վաղ Daily Mail-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ սիրում է այս երգը: «Դուստրերս ավելի ժամանակակից են, քան ես:  Կան բաներ, որոնք ինձ դուր են գալիս, սակայն նրանք էժանագին են համարում, ինչպես, օրինակ, Gangnam Style-ի դեպքում է։ Սակայն ես սիրում եմ այդ երգը»,- ասել է Օբաման և հավելել, որ աղջիկներին բարկացնելու համար երբեմն կրկնօրինակում է պարային հայտնի շարժումները:


воскресенье, 27 января 2013 г.

Արմոն և «Եռաչափ սեր»-ից հայտնի Եվան ընկերություն են անում



Մեր աշխատանքին հետևողները վերջերս խնդրում էին ճշտել երգիչ Արմոյի ընկերուհի ունենալու մասին լուրերը: Եվ ահա, օրերս Արմոյին նկատեցինք մի աղջկա ուղեկցությամբ ու պարզեցինք, որ այդ աղջիկը ևս հայտնի մարդ է: Երգիչն ուղեկցում էր «Եռաչափ սեր» սերիալի գլխավոր հերոսուհուն` Ինգային, իրականում` Եվա Բաղդասարյանին:

Արմոն ու Եվան


Եվան չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ չի ուզում խոսել անձնական թեմաներից, իսկ Արմոն  esyes.am-ի հետ զրույցում չհերքեց իր և Եվայի միասին լինելը՝ ասելով հետևյալը. «Ընկերություն ենք անում, բայց չենք ուզում այդ մասին խոսել»:
Մեր տեղեկություններով` զույգը վերջերս է սկսել ընկերություն անել: Այլ մանրամասներ չենք հայտնում` հարգելով նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: 

Արմոն և «Եռաչափ սեր»-ից հայտնի Եվան ընկերություն են անում

среда, 16 января 2013 г.

Ինչպես են դիմավորում Ամանորը տարբեր երկրներում


Ինչպես գիտեք ամանորը տարբեր երկրներում նշվում է յուրովի, և յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթներն ու սովորությունները: Եկեք ծանոթանանք որոշ երկրների ամենահետաքրքիր ամանորյա սովորություններին:
Հունաստան – Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից  մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»: Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»:

Բուլղարիա – Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը: Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար: Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել: Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից:

Չինաստան – Չինաստանում դեռ պահպանվել է ամանորյա գիշերը Բուդդային լվանալու արարողությունը, և նոր տարվա գիշերը բոլոր տաճարներում և մոնաստիրներում հոգևորականները լվանում են Բուդդայի արձանները: Իսկ ահա մարդիկ, իրենց հասցեին լսելով շնորհավորանքներ և բարեմախթանքներ լվացվում ենկամ իրենց վրա ջուր լցնում: Այդ իսկ պատճառռով Չինաստանում ամանորյա գիշերը գրեթե բոլորը թաց հագուստներով են:

Ճապոնիա – Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո: Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը: Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է: Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է: Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը: Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս:

Հունգարիա – Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել: Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով: Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը:

Կուբա – Ազատության կղզում ամանորյա զանգերի ներքո մարդիկ պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ Այդպիսով նրանք ապահովում են ուրախ և հաջող նոր տարին: Նրանք նոր տարուց առաջ տան ողջ սպասքը լցնում են ջրով, և կեսգիշերին լուսամուտներից հավաքած ջուրը լցնում են ներքև: Այդպիսով նրանք նոր տարուն ցանկանում են ջրի նման պարզ և մաքուր ճանապարհ:

Կոլումբիա – Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ: Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով: Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է: Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում:

Շոտլանդիա – Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը: Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը: «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն: Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ:

Անգլիա – Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա: Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր: Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին:

Էկվադոր – Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ: Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը: Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ:

Իտալիա –Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով: Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն  Նոր տարում: Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է  հաջողության նշան:

четверг, 10 января 2013 г.

Ո՞վ է Աբրահամի ընտրյալը


Ո՞վ է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ընտրյալը. հարցը երկար ժամանակ հասարակության ուշադրության կենտրոնում է: Բռնցքամարտիկը տարբեր առիթներով ասել է, որ արդեն ունի ընտրյալ, սակայն թե ով է նա, չի նշել:
Ամիսներ առաջ խոսում էին, որ Արթուր Աբրահամի սիրելին հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է: Հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջում անընդհատ հայտնվում էին Արթուրի մասին հրապարակումներ:
Խոսակցությունների մեծ ալիք բարձրացրեցին նաև վերջերս Արթուրի մասնակցությամբ երկու հաղորդումները, որոնցից հետո սկսեցին խոսել հավասարապես Գոհար Գասպարյանի և Իվետա Մուկուչյանի մասին: Բանն այն է, որ մի դեպքում Արթուրը հանդես եկավ որպես Իվետա Մուկուչյանի ընկեր, մյուսում էլ' ակնարկ եղավ, որ բռնցքամարտիկի սիրելին հենց Գոհարն է:
Ի դեպ, Արթուրը նշել է, որ 2013թ. պատրաստվում է ամուսնանալ:

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը Ամանորին վիճել են և բաժանվել


Կարծես թե 2013-ը լավ չի սկսվել երիտասարդների կուռքեր Ջասթին Բիբերի ու Սելենա Գոմեսի համար: Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Ամանորը միասին նշելու ակնկալիքով զույգը մեկնել էր Մեքսիկա, սակայն նրանք այնտեղ վիճել են: Սելենան հավաքել է իրերն ու հեռացել: Ջասթինը ևս հետևել է նրա օրինակին:


Այս օրերին Սելենան թվիթերի իր էջում գրել է՝ «Նոր սկիզբ: Նոր մեկնարկ: Սիրում եմ Ձեզ բոլորիդ», ինչը տարաբնույթ ենթադրությունների առիթ է դարձել: Իսկ Ջասթինն, ըստ արտասահմանյան լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների, այս շրջանում միայն ամենամտերիմ ընկերոջ՝ ռեփեր Լիլ Թվիսթի ընկերակցությամբ է ինչ-որ տեղ գնում: Նրանք գրեթե անբաժան են դարձել:


Նշենք, որ Ջասթինը և Սելենան միայն վերջերս էին հաշտվել: Ամենաաստղային զույգը տևական ժամանակ է միասին է, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Նրանք անընդահատ բաժանվում և հաշտվում են՝ մնալով հասարակության ուշադրության կենտրոնում: