Մեր աշխատանքին հետևողները վերջերս խնդրում էին ճշտել երգիչ Արմոյի ընկերուհի ունենալու մասին լուրերը: Եվ ահա, օրերս Արմոյին նկատեցինք մի աղջկա ուղեկցությամբ ու պարզեցինք, որ այդ աղջիկը ևս հայտնի մարդ է: Երգիչն ուղեկցում էր «Եռաչափ սեր» սերիալի գլխավոր հերոսուհուն` Ինգային, իրականում` Եվա Բաղդասարյանին:

Արմոն ու Եվան
Եվան չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ չի ուզում խոսել անձնական թեմաներից, իսկ Արմոն esyes.am-ի հետ զրույցում չհերքեց իր և Եվայի միասին լինելը՝ ասելով հետևյալը. «Ընկերություն ենք անում, բայց չենք ուզում այդ մասին խոսել»:
Մեր տեղեկություններով` զույգը վերջերս է սկսել ընկերություն անել: Այլ մանրամասներ չենք հայտնում` հարգելով նրանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը:

Արմոն և «Եռաչափ սեր»-ից հայտնի Եվան ընկերություն են անում
Комментариев нет:
Отправить комментарий