Ով կպատկերացներ… Օբաման պարում է Gangnam Style :) Համացանցում հայտնվել է հոլովակ՝ «Օբաման պարում է Gangnam Style» մակագրությամբ: Այս հոլովակը 12 միլիոնից ավելի դիտում է գրանցել և բուռն քննարկումների առիթ դարձել:
PSY-ի հիթի մասին esyes.am-ն արդեն պատմել է իր ընթերցողները: Խմբի երկրպագուները շարունակում են զանազան հոլովակներ պատրաստել, որոնցում համաշխարհային աստղերն ու ճանաչում ունեցող մարդիկ պարում են Gangnam Style:

Նշենք, որ այս հոլովակը թողարկվել է ամերիկացի հումորիստ Ռեդժի Բրաունի թիմի կողմից: Նա ջրի 2 կաթիլի պես նման է ԱՄՆ նախագահին:
Ի դեպ, ավելի վաղ Daily Mail-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ սիրում է այս երգը: «Դուստրերս ավելի ժամանակակից են, քան ես: Կան բաներ, որոնք ինձ դուր են գալիս, սակայն նրանք էժանագին են համարում, ինչպես, օրինակ, Gangnam Style-ի դեպքում է։ Սակայն ես սիրում եմ այդ երգը»,- ասել է Օբաման և հավելել, որ աղջիկներին բարկացնելու համար երբեմն կրկնօրինակում է պարային հայտնի շարժումները:
Комментариев нет:
Отправить комментарий