четверг, 10 января 2013 г.

Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսը Ամանորին վիճել են և բաժանվել


Կարծես թե 2013-ը լավ չի սկսվել երիտասարդների կուռքեր Ջասթին Բիբերի ու Սելենա Գոմեսի համար: Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ Ամանորը միասին նշելու ակնկալիքով զույգը մեկնել էր Մեքսիկա, սակայն նրանք այնտեղ վիճել են: Սելենան հավաքել է իրերն ու հեռացել: Ջասթինը ևս հետևել է նրա օրինակին:


Այս օրերին Սելենան թվիթերի իր էջում գրել է՝ «Նոր սկիզբ: Նոր մեկնարկ: Սիրում եմ Ձեզ բոլորիդ», ինչը տարաբնույթ ենթադրությունների առիթ է դարձել: Իսկ Ջասթինն, ըստ արտասահմանյան լրատվամիջոցներում հայտնված հրապարակումների, այս շրջանում միայն ամենամտերիմ ընկերոջ՝ ռեփեր Լիլ Թվիսթի ընկերակցությամբ է ինչ-որ տեղ գնում: Նրանք գրեթե անբաժան են դարձել:


Նշենք, որ Ջասթինը և Սելենան միայն վերջերս էին հաշտվել: Ամենաաստղային զույգը տևական ժամանակ է միասին է, սակայն վերջին շրջանում նրանց հարաբերություններում ինչ-որ բան այն չէ: Նրանք անընդահատ բաժանվում և հաշտվում են՝ մնալով հասարակության ուշադրության կենտրոնում:

Комментариев нет:

Отправить комментарий