Նոր տարվան դեռ մեկ եւ կես ամիս կա, բայց երգիչների համար նախատոնական նկարահանումներն ու ելույթներն արդեն մեկնարկել են: Երեկ “Երեւան” հեռուստաընկերության “Face Control” ծրագիրը նկարահանում էր ամանորյա թողարկումը, որին այս անգամ մասնակցել են միայն երգչուհիներ:
Լանա Խաչատրյանը, R.P.-ն, Սոնա Շահգելդյանը, Էլլա Տարունցը, Անահիտ Շահբազյանը, Լուսինե Աղաբեկյանը, Սյուզին, Լիլիթ Կարապետյանը, Արփինե Բեկջանյանը, Օլգա Այվազյանը եւ այլ կատարողներ իրենց զգում էին հեքիաթի հերոսուհիներ:):
Հաղորդավար Տիգրան Հարությունյանի փոխանցմամբ` “հեքիաթային” ծրագիր ստանալու համար միախառնել է “Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները” ու “Հազար ու մի գիշերներ” հեքիաթները. “Այս տարի արաբական ոճի մեջ ենք լինելու. երգչուհիներն իմ հարեմի տիկնայք են, որոնք վերածվել են տիկնիկների: Թագուհու կերպարում Մաշա Մատվեեւան է, իսկ Շահրեզադեն` պորտապարուհի Ամինան: Ուղղակի տարբերվելու համար ընտրել ենք նոր սցենար եւ չենք կրկնի նախորդ տարիների “օգոնյոկները””:
Սոնա Շահգելդյանն այս տարի առաջին անգամ է մասնակցել “տիկնիկային գիշերվա” նկարահանումներին եւ կատարել է Ուիթնի Հյուսթոնի երգացանկից “I Look To You” երգը. “Դեռ շուտ է Նոր տարվա տրամադրություն ունենալու համար, բայց ես գրեթե ամբողջ տարին տոնական տրամադրություն եմ ունենում”, - ասել է նա:
Անահիտ Շահբազյանը եւս ընտրել էր անգլալեզու երգ. նա կատարել է երգչուհի Աուրա Դիոնի երգացանկից “Friends”-ը. “Մեզ հանձնարարված էր ընտրել ու երգել արտասահմանյան որեւէ հիթ, քանի որ հիմա ինձ համար հոգեհարազատ է երգել ընկերներիս մասին, ընտրեցի այս կատարումը: Մեր զգեստների ընտրությամբ ու ոճով նույնպես զբաղվել ենք մենք` ամեն մեկս աշխատելով մեր դիզայների հետ”:

Մաշա Մատվեեւան, Տիգրան Հարությունյանը կնոջ հետ, Օլգա Այվազյանը, Սոնա Շահգելդյանը եւ Անահիտ Շահբազյանը
Անահիտի խոսքով` ցուրտը տրամադրում է զգալ Նոր տարվա շունչը, բայց քանի դեռ դեկտեմբեր ամիսը չէ եւ քաղաքը լեցուն չէ տոնածառերով, պակասում է տոնական տրամադրությունը. “Սովորաբար, շուտ ենք սկսում նկարահանումները, բայց դեռ չեմ զգում ամանորյա տրամադրվածություն, թեպետ մեր օդանավակայանն արդեն զարդարված է տոնածառով”:
Լանա Խաչատրյանին ամանորյա ծրագրերում շատ չեք տեսնի, քանի որ երգչուհին կիրակի օրը մեկնում է Միացյալ Նահանգներ եւ չի մասնակցելու մի շարք նախագծերի. “Գնում եմ Նոր տարին դիմավորելու, եւ, ցավոք, չեմ մասնակցի տոնական նկարահանումներին: Երկու երնեկ մի տեղ չի լինում, ես ընտրեցի ճամփորդության տարբերակը:
Комментариев нет:
Отправить комментарий