Հաշված օրերից Հռիփսիմե Ելինյանը կներկայացնի իր թվով 9-րդ տեսահոլովակը` “Իմ հրեշտակ” երգի հիման վրա, որի խոսքերը գրել է երգչուհու ամուսինը` Գրիգոր Դանիելյանը."Երաժշտությունն էլ հեղինակել ենք ես եւ Էմմանուելը: Նա նաեւ կատարել է երգի գործիքավորումը",-նշել է հումորիստը:
Երգը Գրիգորի եւ Հռիփսիմեի որդու մասին է, որի ուրախ ներկայությամբ էլ անցել են նկարահանումները: Ընտանեկան մի շարք իրավիճակներ ներկայացնող տեսահոլովակի ռեժիսորն Արտան է:“Տեսահոլովակի նկարահանման ժամանակ մի բան է լավ տպավորվել. երբ ռեժիսորը տղայիս ասում է, որ քիչ հետո ինձ պետք է հողաթափով խփի, Ալբերտոն մի այլ կարգի ուրախանում է:)”,-BRAVO.am-ին պատմել է Գրիգոր Դանիելյանը:Իսկ Հռիփսիմեն հետեւյալն է նշել. “Ինձ դուր են գալիս իմ եւ Գրիգորի դուետով տեսահոլովակները: Առաջին տեսահոլովակը նկարահանել ենք մեր ամուսնությունից անմիջապես հետո` “Գժվում եմ” երգի հիման վրա
Shat em sirum iranc ynkaniqy iharke mer humoristnerin bolorin el shat em sirum bayc Goqorin mi ayl dzev
ОтветитьУдалить