вторник, 20 ноября 2012 г.

Շուշան Թովմասյանի ծննդյան գաղտնի ու բացահայտ նվերները :)







“Դժվար ապրուստ”-ի անձնակազմը օրերս` նոյեմբերի 14-ին, հավաքվել էր “Հավանա” ռեստորանային համալիրում, իսկ առիթը հեռուստասերիալի հերթական սերիան նկարահանելը չէր. գլխավոր դերակատարներից Շուշան Թովմասյանը նշել է իր 20-ամյակը: 

Շուշան Թովմասյանը նշել է իր ծննդյան 20-րդ տարեդարձը

Սերիալային դերասանուհու ծննդյան տարեդարձին բացի գործընկերներից ներկա են եղել հարազատները, ընկերուհին: Աղջիկը բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների հետ ստացել է գեղեցիկ ծաղկեփնջեր եւ նյութական այլ նվերներ:):

Շուշան Թովմասյանը Նարինե Դիլանյանի եւ Աիդա Բաբաջանյանի հետ

Խնջույքին ներկա է եղել նաեւ Շուշանի սերիալային մայրիկը` տիկին Անահիտը, որը BRAVO.am-ի հետ զրույցում չնշեց թե ինչ է նվիրել “դստերը”, բայց փոխարենն ասաց հետեւյալը. “Կարեւորը, որ Շուշաննային նվերս դուր է եկել”: Դերասանուհի Աիդա Բաբաջանյանը նաեւ հավելել է, որ սերիալից դուրս էլ շատ ջերմ հարաբերությունների մեջ է հոբելյարի հետ:

Շուշան Թովմասյանը նշել է իր ծննդյան 20-րդ տարեդարձը

“Դժվար ապրուստ”-ի դերասաններից Նիկոլայ Եղիազարյանը նույնպես ուրախացել է միջոցառմանը: Մեզ հետ զրույցում նա պատմել է, որ Շուշանին 20-ամյակի կապակցությամբ “գեղեցիկ ու ճաշակով հագուստ է նվիրել”. “Սերիալի ընթացքում ձեռք բերեցի Շուշան Թովմասյանի պես ընկեր, ինչի համար շատ ուրախ եմ: Մենք մինչ այսօր շատ ջերմ ու լավ հարաբերությունների մեջ ենք: Սիրով մասնակցում ենք տարբեր առիթներով կազմակերպած միջոցառումներին”: 

Комментариев нет:

Отправить комментарий