вторник, 20 ноября 2012 г.

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը


Այսօր առավոտյան Միացյալ Նահանգներում 55 տարեկան հասակում մահացել է հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Ինչպես հայտնում են մի շարք լրատվամիջոցներ, դեպքը տեղի է ունեցել լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով:
Հայ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը

sikh--news.am-ի թիմը խորին ցավակցություն է հայտնում Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին եւ երաժշտասերներին: 

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը

ՀՀ ժողովրդական արտիստուհին ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին, Գյումրիում: Սովորել է տեղի Պուշկինի անվան միջնակարգ եւ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցնեում, ապա` Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1976 թվականին ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով, տեղափոխվել է Երեւան եւ սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1985թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Համերգներով եղել է ավելի քան 80 երկրներում: 
ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը

Ֆլորա Մարտիրոսյանը 1991թվականից բնակվում է ԱՄՆ-ում: 2002-ին Հոլիվուդում եւ Բրբենկում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ, 2006-ին Երեւանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն: 2007-ին Լոս Անջելեսում, ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով, հանդես է եկել մենահամերգով: Նաեւ ստեղծել է “Արտիստներ խաղաղության համար” միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացնում է “Այլեւս երբեք” ծրագիրը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: 2011-ին Լոս Անջելեսում, նույն այդ ծրագրի շրջանակներում, համերգով է հանդես եկել հանրահայտ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Ալեքսիա Վասիլիուի հետ: 2011 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:

Комментариев нет:

Отправить комментарий