понедельник, 7 января 2013 г.

Վրաստանի կաթողիկոս. Լեռնային Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին


իհարկե միշտ էլ կարելի տտտարբեր հասարակական այրերի հայտարարությունների ու ռեպլիկներին ինչ որ արդարացումեր գտնել, կամ քննադատել, կամ էլ գովել, բայց կա մեկ մե՜ծ ԲԱՅՑ... եթե հասարակական-քաղաքական ու առավել ևս աշխարհաքաղաքական թեմաներից, առավել ևս շա՜տ նուրբ թեմաներից խոսում է քաղաքական գործիչը, կամ էլ առնվվազն աշխարհիկ մեկը, և ոչ երբեք հոգևորական բարձրաստիճան այրը։
Վրաստանի կաթողիկոսը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանինն է... մենք իհարկե կարող ենք հարյուր անգամ հիշենք, որ վրացիք տուտուցներ են, կամ դմբո են, կամ 6 անգամ կրոնափոխ են եղել, կամ հավատացել են Սահակաշվիլուն, կամ որ ավելի վատ ա՝ Իվանիշվիլուն, կամ ընդհակառկը՝ սկսենք ինչ որ արդարացումներ փնտրել, բայց սա մի պարզ իրողության դրսևորման հերթական կուլմինատիվ դրսևորումներից է. մենք երբեք ու ոչ մի պարագայում չենք կարողացել նեցուկ լինել վրաց պետության ու պետականությանը, մենք երբեք ու ոչ մի պարագայում չպետք է նման նկրտումներ ունենանք այժմ, իսկ որ ավելի կարևոր է, նայեք, եվրոինտեգրացիաները եվրրոինտեգրացիաներով, բայց սա է վրաց ժողովրդի իրական տեսլականը՝ պարզապես արտաբերված ամենահարգված ու վստահելի (ըստ հարցումների վրացիներն ամենաշատը վստահում ու պատկառանք են զգում իրենց եկղեցու հանդեպ՝ ի դեմս իրենց պատրիարք Իլիայի) ինստիտուտը մարմնավորող անձի կողմից։
Այ սենց բաներ։ Դրա համար էլ ես միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ, անկախ էն բանից, որ ես վրացական արմատներ ունեմ սիմվոլիկ, շատ լավ վրացի ընկերներ ունեմ և այլն, բայց հենց մարսենք Արցախը, պետք է նայենք ոչ թե Արևմտյան Հայաստանին, այլ մեր հյուսիսային կորսյալ հողերին՝ սկսված Ջավախքից, վերջացրած Քուր գետի հարավային ափով։

Комментариев нет:

Отправить комментарий