понедельник, 3 декабря 2012 г.

Վայրի Ռիհաննայի “մերկ” նորությունը

Ռիհաննան “Facebook”-ի իր էջում ժամեր առաջ լուսանկարների նոր ալբոմ է ավելացրել` աշխարհին ցուցադրելու, թե ինչքա˜ն լավ ժամանակ է անցկացրել ընկերուհիների հետ զբոսանավի վրա:): Իսկ նշելու առիթ երգչուհին, իհարկե, ուներ. օրերս նա ներկայացրել է իր հեղինակային նոր օծանելիքը:Nude”-ը Ռիռիի թողարկած երրորդ օծանելիքն է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Կալիֆորնիայի Սենչրի քաղաքի հայտնի “Macy's” խանութների ցանցի կետերից մեկում: Երգչուհու բազմաթիվ երկրպագուները սիրելի կատարողին հանդիպելու առիթը, բնականաբար, բաց չեն թողել:  Նա էլ սիրով շփվել է բոլորի հետ եւ ստորագրություններ բաժանել: 

Ռիհաննան ներկայացրել է իր նոր օծանելիքը

Միջոցառմանը Ռիհաննան ներկայացել է սպիտակ զգեստով, սեւ կոշիկներով ու ոսկեգույն  աքսեսուարներով` հակասելով բուրմունքի “Nude” / “Մերկ” անվանմանը:):

Ռիհաննան

Комментариев нет:

Отправить комментарий