вторник, 11 декабря 2012 г.

Դիանա Գուրցկայան հայերեն կատարել է Սիլվա Հակոբյանի երգը


Վրացական արմատներով հայտնի ռուսաստանցի երգչուհի Դիանա Գուրցկայան, Մոսկվայում, «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ կատարել է հայ երգչուհի Սիլվա Հակոբյանի հիթային «Գիշեր» երգը:
Ցավոք, տեսանյութն այնքան էլ որակյալ չէ, սակայն դա չի խանգարում բավականություն ստանալ հիանալի կատարմամբ, հաճելի ձայնով եւ գեղեցիկ հայերենով:
Այո, այո, եթե հանդիսատեսը ծանոթ չլիներ Դիանային, ապա ոչ ոք չէր գուշակի, որ երգողը հայուհի չէ:
Հիշեցնենք, որ Դիանա Գուրցկայան Ռուսաստանի վաստակավոր արտիստ է: Երգչուհին մի քանի հաջող ալբոմ է թողարկել եւ դարձել աշխարհում առաջին կույր երգչուհին, ով ելույթ է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: 2008-ին այդ մրցույթում Գուրցկայան ներկայացրել է Վրաստանը:

Комментариев нет:

Отправить комментарий