пятница, 16 ноября 2012 г.

Փարիզում հայ արջ է հայտնվել :) "Հանդուրժողականության արվեստ" խորագրով ցուցահանդես` Փարիզում















Սովորենք միմյանց լավ ճանաչել եւ այդպիսով կկարողանանք իրար ավելի լավ հասկանալ, վստահել եւ ապրել միասին”. սա է այն գաղափարը, որ Փարիզում հավաքված “United Buddy Bears” կոչվող արջուկները փորձում են տարածել բոլոր երկրներում։Հանդուրժողականության արվեստ” խորագրով նախաձեռնությունը համաշխարհային ցուցադրություն է, ձեռք ձեռքի տված արջերի քանդակները ՄԱԿ-ի կողմից ճանաչված 140 երկիրն են ներկայացնում։ Արդեն մոտ մեկ ամիս է` այս ֆոլկլորիկ արձանները տեղադրված են Էյֆելյան աշտարակին հարակից “Champs de mars” կոչվող այգում։ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս ցուցադրությունը կշարունակվի մինչեւ այս շաբաթվա վերջ։
Արջերի քանդակները ներկայացնում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված 140 երկիրը

Կողք կողքի շարված կենդանիները հետաքրքիր ու գույնզգույն շարան են հյուսում եւ բացօթյա ցուցադրության այցելուների համար շուրջերկրյա ճանապարհորդություն ապահովում. քանդակները պատրաստվել են միեւնույն նյութից, չափերով նույնն են, սակայն յուրաքանչյուրը ներկայացնում է որեւէ երկիր` իր վրա ունենալով այդ երկրին համապատասխան խորհրդանիշեր։

Հայաստանը ներկայացնում է համեստ ձեւավորված մի արջուկ, որի վզին հայկական դրոշն է, իսկ վրան հայերեն տառերով գրված է Հայաստան։ Այս քանդակի հեղինակը Ալեքսանդր Գեւանդովն է, այն պատրաստվել է Գերմանիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ։ “Հայ արջուկը” այբբենական կարգով դասավորված շարքում առաջիններից է եւ հպարտ կանգնած է Փարիզի “երկաթե գեղեցկուհու” հարեւանությամբ։Միասնական արջերը” նաեւ բարեգործական նպատակով են շրջում տարբեր երկրներով. նվիրատվություններից կամ քանդակներից որեւէ մեկի աճուրդային վաճառքից կուտակված գումարը փոխանցվում է կարիքավոր երեխաներին օգնող կազմակերպությունների։

2002 թվականից սկիզբ առած այս նախաձեռնության շրջանակում արդեն 25 ցուցադրությունն է տեղի ունեցել աշխարհի հինգ երկրամասի տարբեր քաղաքներում։ Արջերն արդեն եղել են  Բեռլինում, Երուսաղեմում, Աստանայում, Սոֆիայում, Վարշավայում, Ստամբուլում, Հելսինկիում, Սանկտ-Պետերբուրգում եւ այլուր։ 
Գերմանաֆրանսիական բարեկամությունը մարմնավորող արջուկը

Մի օր էլ համերաշխություն տարածող այս արջուկները Հայաստան կհասնեն։):

Комментариев нет:

Отправить комментарий