воскресенье, 18 ноября 2012 г.

Շոկալադի պահանջարկ թե՞ դիֆիցիտ


Շոկալադի պահանջարկ թե՞ դիֆիցիտ
Շոկոլադ արտադրող ընկերությունները որոշել են մեծացնել արտադրության ծավալները: Ինչպես կանխատեսում են ամերիկյան Commodities Risk Analysis LC-ի վերլուծաբանները, ովեքր շուրջ 17 տարի զբաղվում են այս ոլորտի հսկողությամբ, կակաոյի հատիկների մշակման ծավալները կավելանան 4,9%-ով: Լուրը կարող է ուրախացնել շատերին, միակ վատ բանն այն է, որ 2013թվականի սկզբին գնաճ է սպասվում ՝ մոտ 8%:
Նշենք, որ 2050 թվականին հնարավոր է շոկոլադը դառնա դելիկատես։ Դա պայմանավորված է Աֆրիկայի արևմտյան շրջանների կլիմայի փոփոխություններով. օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ 2.3 աստիճանով, որը Գանայի և Կոտ դ Իվուարի կլիման կդարձնի անպիտան կակաո-բոբա արտադրելու համար։ Այնպես որ վայելեք շոկոլադ, քանի դեռ ուշ չէ։

Комментариев нет:

Отправить комментарий