Մամուլում մեծ բում առաջացրած զույգի բաժանման մասին հայտնվել են մանրամասներ: Ինչպես տեղեկացնում է hollywoodlife.com կայքը՝ առիթը եղել է այն, որ Ջասթինը լավ ժամանակ է անցկացրել Victorias Secret-ի մոդել Բառբառա Պալվինի հետ: Նրանք միասին լուսանկարվել են, որն էլ Բառբառան տեղադրել է Twitter–ի իր էջում:
Վերջինս, սակայն, տեղադրել է նաև այլ լուսանկար, որում կանգնած է Ջասթինի և Լիլ Թվիսթի ետևում:
Նշենք, որ նոյեմբերի 7-ին Ջասթինը գտնվում էր Victorias Secret-ի նորաձևության երեկոյին: Հենց այստեղ էլ երգիչը հանդիպել է մոդելին, ով քայլել է պոդիումի վրայով:
Ինչպես տեղեկացնում են աղբյուրները՝ երեկոյից հետո երիտասարդ երգիչը Manhattan գիշերային ակումբում զվարճացել է նաև Victorias Secret-ի մյուս մոդելների հետ: Նրանցից մի քանիսից նույնիսկ հայցել է հեռախոսահամարներ: Սակայն շատ հրեշտակներ ամուսնացած են և երեխաներ ունեն: Չնայած Սելենան ներկա չի եղել հավաքույթին՝ այնուամենայնիվ լուրերը նրան հասել են մոտ 2 օր անց: Ինչպես երևում է, երգչուհին խանդել է և կասկածել Ջասթինի հավատարմությանը:
Комментариев нет:
Отправить комментарий