воскресенье, 25 ноября 2012 г.

Միհրան Ծառուկյան






Երգիչ, սերիալային դերասան Միհրան Ծառուկյանը 21 օրում գրավել է իր ռուսաստանաբնակ երկրպագուների սրտերը:): “Հոկտեմբերի 23-ին արդեն Մոսկվայում էինք: Օրեր անց` հոկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Միհրանի մոսկովյան մենահամերգը: Հաջորդ իսկ օրվանից սկսվեց հավաքական տուրնեն` Նիժնի Նովգորոդից” Шик News -ին պատմել է նրա պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանը: 

Միհրան Ծառուկյանը

Եկատերինբուրգ, Տյումեն, Իվանովո, Վոլգոգրադ... շարքը բավական երկար է. “21օրում ունեցել ենք 15 համերգ: Տպավորված ու ոգեւորված ենք հանդիսատեսի ջերմ ընդունելությունից”: 

Միհրանն այժմ զբաղված է նկարահանումներով, նոր երգերի ձայնագրություններով եւ արդեն ամանորյա հաղորդումների նկարահանումներով: Ինչպես տեղեկացրել է երգչի պրոդյուսերը, նա պատրաստվում է նաեւ դեկտեմբերի 8-ին Կրեմլում կայանալիք “Տաշի” շոուին, որին բացի հայ երգիչ-երգչուհիներից, մասնակցելու են նաեւ ռուսական էստրադայի ներկայացուցիչներ Ժասմինը, Յուլյա Նաչալովա եւ այլք:Ալեքսանդր Ստեփանյանը նաեւ ասել է, որ Միհրան Ծառուկյանը Հայաստանում մենահամերգով հանդես կգա հաջորդ տարի: 

Комментариев нет:

Отправить комментарий