пятница, 16 ноября 2012 г.

Մերին, Սիլվան, Նաիրան, Արմենչիկը, Գոռը, Սուրենը եւ ուրիշներ` “Armenian Golden Star 2012”-ին


Օվկիանոսից այն կողմ հայերը քեֆ են արել:). նոյեմբերի 11-ին Գլենդեյլի “Ալեքս” թատրոնում կայացել է “Armenian Golden Star 2012” մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել տարբեր երկրներում ապրող հայ հայտնիներ` թատրոնի, կինոյից ու երգարվեստի բնագավառից:

“Քինգ” մշակութային կենտրոնի կազմակերպած չորրորդ մրցանակաբաշխությանը անվանակարգերում նոմինացվածներից բացի ներկա են եղել մի շարք հյուրեր, այդ թվում` Կոնստանտին Օրբելյանը, Արաքսյա Վարդերեսյանը, Պապին Պողոսյանը եւ այլք: Կազմակերպիչները հատուկ մրցանակ են շնորհել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որը նրանց  հրավիրել է Երեւան` հաջորդ տարվա մրցանակաբաշխությունը մեր մայրաքաղաքում կազմակերպելու համար:

13 անվանակարգից բացի եղել են նաեւ հատուկ մրցանակներ, “Քինգ” մրցանակին արժանացել է Պապին Պողոսյանը: Ստորեւ ներկայացնում ենք մրցանակաբաշխության լավագույններին եւ հատուկ մրցանակակիրներին.

“Տարվա լավագույն երգչուհի”-Սիլվա Հակոբյան

“Տարվա լավագույն երգիչ”
- Արմենչիկ

“Տարվա լավագույն վոկալիստ”- Համլետ Գեւորգյան

“Տարվա լավագույն ժողովրդական երգիչ”- Գեւորգ Չաքմալյան

“Տարվա լավագույն ժողովրդական երգչուհի”-Արաքս Կարապետյան 

“Տարվա լավագույն լիրիկական երգիչ”- Հարութ Հակոբյան

“Տարվա լավագույն հիթ”
- “Հայ-հայ”, Հովհաննես Ասատրյան 

“Տարվա լավագույն զուգերգ”
- “Հավատա”, Ազատ Հակոբյան եւ Սուպեր Սաքո

“Տարվա լավագույն ժամանակակից երգչուհի”- Նանա

“Տարվա լավագույն էստրադային կատարող”- Եվա

“Տարվա լավագույն փոփ երգիչ”- Սերգեյ Գրիգորյան

“Տարվա լավագույն փոփ երգչուհի”- էլենի

“Տարվա լավագույն տեսահոլովակ”- “Մի գնա”, Սարո
Նաիրա Մովսիսյանը

“Armenian Golden Star 2012”-ի հատուկ մրցանակակիրներն են`

Ռուբեն Հարությունյան
Արաքսյա Վարդերեսյան
Կոնստանտին Օրբելյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Գոռ Վարդանյան (“Վրիժառու 2”)
Մերի Մակարյան (“Դժվար ապրուստ”)
Մարատ Հայրապետյան
Սամվել Գրիգորյան (“Երեւանցի”)
Արազ Դարե
Նաիրա Մովսիսյան
Արթուր Մադոյան
Հայկ Ղեւոնդյան
Դինա Ակոպովնա
Սերգեյ Մաթեւոսյան

Комментариев нет:

Отправить комментарий