пятница, 26 октября 2012 г.

33 մետրանոց Սուրբ խաչն ու Հույսի խորանը օծվել են


4 Ավետարանիչների հիշատակի օրը` հոկտեմբերի 20-ին, օծվել են Տառ-քարերի պուրակի մոտ գտնվող բլրին վեր խոյացած 33 մետրանոց Սուրբ խաչ կոթողը, որի բարձրությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքը, եւ Հույսի խորանը, որոնց ճարտարապետը Անդրանիկ Սարգսյանն է: 
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը

Սուրբ խաչի 1711 մետաղյա գլանաձեւ մեծ ու փոքր խաչերը, որոնք ամբողջացնում են մեծ խաչը, խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Այսուհետ ամեն տարի կավելանա այն խորհրդանշող եւս մեկ խաչ: 

Կոթողին որպես պատվանդան ծառայող քարակերտ մատուռի 301սմ  բարձրությունն էլ հիշատակում է 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը: Քառաթեւ “Սուրբ Խաչի” ամեն մի թեւի տակ տեղակայված են չորս մատուռներ` իրենց մոմավառության սեղանիկներով: 
33 մետրանոց Սուրբ խաչն ու Հույսի խորանը օծվել են

ՀՀ գլխավոր դատախազ, “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանի մտահղացմամբ եւ  նախաձեռնությամբ` Երեւան-Ապարան ճանապարհին վեր խոյացած Սուրբ խաչի եւ Հույսի խորանի օծման արարողությունը, որին ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստի գործիչներ, հոգեւորականներ, ուղեկցվել է տոնախմբությամբ. Հայաստանի տարբեր մարզեր ներկաներին հյուրասիրել են իրենց բերքուբարիքը, ներկայացվել են ազգային պարեր: 

“Սիրում ենք կրկնել, որ մենք ենք առաջինը քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունել: Պետք է ասեմ, որ մենք այնքան էլ քրիստոնյային վայել չենք ապրում: Կարծում եմ` նման միջոցառումներն ավելի ու ավելի կամրացնեն մեր մեջ քրիստոնեական ամենամեծ գաղափարը` սերը: Խաչը “ստիպում” է վերանայել ու սիրով լցվել միմյանց հանդեպ”,- ասել է միջոցառմանը ներկա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: 
ՀՀ գլխավոր դատախազ, “Նիգ-Ապարան” հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը` կնոջ հետ

Շնորհիվ լուսավորության եւ գեղագիտական լուծումների` Սուրբ խաչը գիշերային ժամերին պատկերում է երկնքից կախված լուսավոր խաչ` մարմնավորելով Արագած լեռան գագաթին սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղը: Իսկ գլանաձեւ խողովակները տարբեր ուժգնության քամիների ժամանակ արձակում են եկեղեցական երգեհոնային երաժշտություն հիշեցնող ձայնային հնչերանգներ: 

Բլրի ստորոտում կառուցված Հույսի խորանն էլ բացի հոգեւոր խորանից, նաեւ աշխարհիկ միջոցառումներ, տոնախմբություններ կատարելու հարթակ ունի: Սուրբ խաչը եւ Հույսի  խորանը տեղակայված են Արարատ, Արագած եւ Արա լեռների եռանկյան մեջ:

Ֆիլիպ Կիրկորովին արգելել են ելույթ ունենալ Ադրբեջանում............


Ֆիլիպ Կիրկորովը, գուցե ի տխրություն իրեն, չի համալրի Ջենիֆեր Լոպեզի, Շակիրայի եւ այլ հայտնիների շարքը, որոնք բախտ են ունեցել ելույթ ունենալ Ադրբեջանում: Ինչպես հայտնի է դարձել, հրավիրող կողմը չեղյալ է հայտարարել երգչի` նոյեմբերի 8-ին Բաքվի “Crystal Hall”-ում կայանալիք համերգը: 
Ֆիլիպ Կիրկորովը

вторник, 23 октября 2012 г.

Սիրուշոն, Ռիվասը, Զառան, Մելաձեն, Բիլանը, Կոբզոնը եւ ուրիշներ համատեղ համերգ կտան



Ռուսաստանում Ազգային միասնության տոնի նախօրեին` նոյեմբերի 3-ին, Մոսկվայի “Լուժնիկի” ստադիոնում տեղի կունենա բազմազգ ֆորում եւ տոնական մեծ համերգ, որի շրջանակում հանդես կգան ռուսաստանյան էստրադայի արտիստները եւ ոչ միայն:): 

Սիրուշոն

Ելույթ են ունենալու Սիրուշոն, Եվա Ռիվասը, Զառան, Իոսիֆ Կոբզոնը, Ալեքսանդր Սերովը, “Լյուբե” խումբը, Վալերի Մելաձեն, Դիմա Բիլանը, Դմիտրի Կոլդունը, Դաթոն, Սոսո Պավլիաշվիլին, Ավրաամ Ռուսոն ու այլք:

Վալերի Մելաձեն

Ֆորումի կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունը, Ռուսաստանի երիտասարդական եւ մանկական միավորումների ազգային խորհուրդը, Կովկասի ժողովուրդների ռուսաստանյան կոնգրեսն ու այլ միություններ: Միջոցառմանը հրավիրված են 100 հազարից ավելի հյուրեր: 

Սոֆյա Պողոսյան. “Բարեբախտաբար, ես եւ Մերին տարբեր ենք”


Սոֆյա Պողոսյանն ամուսնու հետ օրերս վերադարձել է Շրի Լանկայում անցկացրած հանգստից, հոկտեմբերի 20-ին նշել է իր 24-ամյակը եւ անցել աշխատանքային գրաֆիկին: “Շանթ TV”-ի “Անծանոթը” հեռուստասերիալում խորհրդավոր ու հակասական Մերիին մարմնավորող գեղեցկուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է իր անցած ճանապարհից, մանկական չարաճճիություններից, քրոջ` Մայա Պողոսյանի հետ հարաբերություններից եւ ոչ միայն:): 

Սոֆյա Պողոսյանը

Մանկությունից միայն ջերմ ու բարի հիշողություններ ունեմ, չնայած, որ մութ ու ցուրտ տարիներ էին: Ընտանիքում լինելով երեք երեխա` միշտ կարողանում էինք հետաքրքիր խաղեր հորինել: Մեզ էր միանում նաեւ մորաքրոջս աղջիկը: Շատ ուրախ մանկություն եմ ունեցել:

Շատ կամակոր ու համառ երեխա եմ եղել
, եթե ինչ-որ բան ինձ դուր չի եկել, ոչ ոք եւ ոչինչ չէր կարող ստիպել անել դա:

Սիրած զբաղմունքներ շատ ենք ունեցել. սիրում էինք վերմակներով ամբողջ տունը վրանի վերածել ու խաղալ դրա տակ:

Սոֆյա Պողոսյանը

Մանկապարտեզն իմ մանկության մի մասնիկը այդպես էլ չդարձավ: Մեկ օր եմ գնացել: Հիվանդացել էի ու ամբողջ օրը լացել, ծնողներս էլ որոշեցին այլեւս չտանել: Հաճախել եմ Կրուպսկայայի (ներկայում` Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցը: Սովորել եմ լավ, բայց չեմ սիրել ճշգրիտ գիտություններ, հումանիտար առարկաներն ավելի են գրավել:

Մասնագիտությամբ հոգեբան եմ. Ընտրության հարցում ծնողներս չեն միջամտել:


Սոֆյա Պողոսյանը

Հեռուստատեսություն մտա շատ պատահական. ամեն ինչ արագ ստացվեց: Դեռ չորրորդ կուրսում առաջարկ ստացա `վարելու “Ֆորտ Բոյար” նախագծի օրագրերը: Դրան հաջորդեց Նինայի դերը “Վերադարձ” հեռուստասերիալում: Շատ մեծ պատասխանատվություն էի զգում` խաղալով այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են Արմեն Ջիգարխանյանը, Սամվել Սարգսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը: Ինքնաքննադատաբար եմ մոտենում աշխատանքիս:

Մերիի կերպարը, ի տարբերություն Նինայի, բավական բարդ է, հակասական, որին երբեմն դժվար է հասկանալ, բայց ինձ օգնում է մասնագիտությունս:

Բարեբախտաբար, իմ ու Մերիի միջեւ նմանություն չկա: Մերիի կերպարում ինձ ձգում է խորհրդավորությունը, բազմերանգությունը:

Սոֆյա Պողոսյանը նկարահանվում է "Անծանոթը" սերիալում

Երկրպագուներից հաճախ եմ գովեստի խոսքեր լսում: Իսկ ձեռքով նկարված իմ նկարն անսպասելի ու հաճելի նվեր էր ինձ համար, որն ամենաշատն է զարմացրել: 

Ամուսինս հասկանում է ինձ եւ իմ աշխատանքը: Նա միշտ իմ կողքին է: Նարեկի հետ ծանոթացել ենք ուսանողական տարիներին: Իմ ամենամոտ ընկերուհին` Նարե Հարոյանը, Նարեկի մանկության ընկերն է:

Շատ երջանիկ եմ, որովհետեւ կողքիս է նաեւ մեծ քույրս` Մայան, որը միշտ օգնում է ինձ իր խորհուրդներով:

Լիլուն մեկնաբանում է իրեն բերման ենթարկելու միջադեպը


       Լիլուն մեկնաբանում է իրեն բերման ենթարկելու միջադեպը                                       
Երգչուհի Լիլուն մեկնաբանել է հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում նա և իր ընկերները, ոստիկանների հետ վիճաբանության արդյունքում, բերման են ենթարկվել Ոտիկանության կենտրոնական բաժանմունք։



“Ընկերներով էինք, մի քիչ գինովցած ու իրավապահ մարմինների հետ վիճաբանություն ծագեց, բայց որեւէ ոստիկանի հետ կոպիտ խոսելու` վիրավորելու միտք չեմ ունեցել”,- մեկնաբանել է երգչուհին միջադեպը Slaq.am-ի հետ զրույցում:

Նա ասում է, որ զղջում է պատահածի համար. “Եթե անգամ վիրավորել եմ որեւէ ոստիկանի, ուեմն ներեղություն եմ խնդրում` հատուկ միտք չեմ ունեցել”:                                                                                               

понедельник, 22 октября 2012 г.

Стрижки


Любая современная женщина обожает меняться, регулярно применять на себя новые образы, удивлять своей неповторимостью и красотой. Но как сделать это, не прибегая к полному обновлению гардероба или смене имиджа?
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
Выход прост – достаточно просто сделать модную стрижку, которая подчеркнет вашу индивидуальность и стиль, продемонстрирует окружающим ваше настроение и характер. В зависимости от модных тенденций в области стрижек женщина может регулярно примерять на себя новые образы, что позволит ей всегда быть разной. Давайте, узнаем, какими будут модные стрижки 2012.
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012

Лучшие модные стрижки 2012



В 2012 году стилисты предлагают нам массу разнообразных стрижек для разной длины волос.Главный тренд – это легкая небрежность, стильная растрепанность и рваные кончики. Но для того чтобы такие модные стрижки 2012 смотрелись действительно великолепно, волосы должны буквально сиять здоровьем и красотой.
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012

Модные стрижки 2012 для длинных волос

В этом году на пике популярности ультра женственный стиль. Поэтому бесспорную победу одержали стрижки на длинные волосы. Именно они лучше всего подчеркивают грациозность, изящность, чувственность и элегантность прекрасного пола.
Трендовыми для длинных волос стали как прямые стрижки, так и волосы, подстриженные каскадом.Главным украшением таких стрижек может стать длинная густая челка со слегка рваными кончиками. Но стрижки без челки не менее актуальны в 2012 году.
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012

Модные стрижки 2012 для волос средней длины

В этом году невероятно популярными станут стрижки на основе каре в ультрасовременной интерпретации – градуированное, прямое или асимметричное каре, нарочитая небрежность, рваные концы, легкость и невесомость форм.
Также очень популярны стрижки удлиненный боб и сессун. Эти стрижки уже давно завоевали любовь миллионов женщин, в том числе и многих звезд, и уже вряд ли выйдут из моды.
Обладательницам прямых волос подойдут гладкие стрижки средней длины с длинной челкой, мягко обрамляющей лоб. А девушкам с волнистыми волосами следует обратить внимание на стрижки в стиле ретро.
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012

Модные стрижки 2012 для коротких волос

Если вы считаете себя смелой и креативной, но при этом практичной женщиной, то короткие стрижки просто созданы для вас. А 2012 году в моде как объемные стрижки с эффектом «растрепанности», так и гладкие стрижки. Изюминкой короткой стрижки может стать асимметрия, удлиненные пряди, оригинальное окрашивание или мелирование.
В этом сезоне особенно актуальна стрижка «под мальчика», которая смотрится лучше всего с растрепанными, взъерошенными прядями. Не менее популярны стрижки на основе короткого боба, который также приобрел легкий эффект «не ухоженности» благодаря рваным прядям, асимметрии, неровным проборам, челкам с неровными краями. Однако короткий боб в этом сезоне также может быть объемным и гладким.
Ну а главным трендом 2012 года стали короткие стрижки с челкой. При этом челка может быть любой – густой, рваной, гладкой, косой. В любом случае такая стрижка будет выглядеть стильно.
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012лучшие стрижки 2012
лучшие стрижки 2012